Դեկտեմբերյան աշխատանքներ

DSC_1125
Եղեգիսի Զորաց վանքը

18.12.2017

Դեկտեմբերի հաշվետվություն

Որպես Մասնախմբի ղեկավար պատրաստել և անցկացրել եմ դեկտեմբերի սեմինար պարապմունքը (օրակարգը և արդյունքները՝ ներքևում)։ Հետևել եմ իմ ղեկավարած մասնախմբի անդամների բլոգներին, առցանց խորհրդատվություն եմ անցկացրել, արդեն հրապարակում են հունվարյան ճամբարային նախագծերը (տե՛ս ստորև)։

Որպես դասավանդող վարել եմ հեռավար ուսուցման հայոց լեզու և գրականություն դասընթացը տարբեր տարիքի՝ ծրագիրն ընտրած սովորողների համար, լրացրել ու կատարելագործել եմ դասըիթացի փաթեթը։ Վարել եմ նաև 10-րդ դասարանի՝ ընտրությամբ քերականության դասընթացը։

Շարունակել եմ խմբագրել և հրապարակել «Թարգմանիր» պատանեկան թարգմանական ամսագիրը։

Սրբագրել եմ Շալվա Ամոնաշվիլու «Ընտանեկան դաստիարակություն» գրքի՝ Թամար Ղահրամանյանի թարգմանած հատվածը (10 էջ)։

16.12.2017

Հունվարյան նախագծեր

 

06.12.2017

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ նախագծային ուսուցման մասնախմբի հերթական հավաքը։ Մասնախմբի 16 անդամներից ներկա էին 9-ը։ Սեմինարի առաջին փուլում մասնակիցները նշեցին, թե ինչ չափանիշներով են գնահատում իրենց նախագծերը։ Այնուհետև կազմվեց գնահատման չափանիշների ցանկ.

  1. Մատչելիություն և բովանդակային մասի  հասանելիություն  սովորողների և այլոց  համար
  2. Նպատակի և խնդիրների հստակություն, առարկայական շեշտադրում
  3. Պարբերաբար հրապարակված արդյունքներ (սովորողի հաշվետու պատումներ, ֆիլմեր, ուսումնասիրություններ բլոգներում)
  4. Համագործակցություն այլ առարկաների հետ
  5. Որպես ուսումնական նյութ տվյալ նախագծի կիրառելիությունն այլոց համար։

Աշխատանքի հաջորդ փուլում մասնախմբի անդամները գնահատեցին իրենց նոյեմբերյան նախագծերը՝ ըստ կազմած չափանիշների։

Որոշվեց լրացնել չափանիշների շարքն ընթացքում, նախագիծ պատրաստելիս հաշվի առնել գնահատման չափանիշները։

Աշխատանքային պահեր

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

 

04.12.2017

Դեկտեմբերի 6-ի սեմինար պարապմունքի ծրագիր

Թեման՝ Դասավանդողի՝ նախագծերի արդյունավետության գնահատման չափանիշները

  1. Վարպետանոց՝
  • յուրաքանչյուր մասնակցի կարծիքով կարևոր չափանիշի ներկայացում և քննարկում։
  • գնահատման չափանիշների ցանկի կազմում։
  • Դեկտեմբերյան նախագծերի ինքնագնահատում ըստ կազմած չափանիշների։

2.  Քննարկում՝  նախագծային ուսուցման մեջ կոնկրետ փուլի համար խնդիր դնելու անհրաժեշտությունը։

 

Advertisements