Հունվարյան աշխատանքներ

Որպես մասնախմբի ղեկավար հունվարին մասնակցել եմ մասնաժողովին, պատրաստել և վարել եմ մասնախմբի սեմինար պարապմունքը, հետևել եմ մասնախմբի անդամների բլոգներին, աշխատանքներին և հրապարակումներին կայքում և ենթակայքերում, անհրաժեշտության դեպքում խորհուրդներ եմ տվել։ Աշխատանքները՝ ներքևում։

Մասնակցել եմ «Դիջիթեքի» կազմակերպման աշխատանքներին, ուսումնասիրել եմ իմ պատասխանատվությամ գործող «Դիջիթեքը՝ լրացուցիչ կրթության գործիք» անվանակարգի հայտերը, թերի հայտերի հեղինակներին նամակներով դիմել եմ՝ ուղղումներ անելու, ընտրել եմ իմ կարծիքով ուշադրության արժանի շուրջ 20 հայտ։ Ձևավորել եմ անվանակարգի հանձնաժողովը, անվանակարգի հայտերի հղումներն ուղարկել եմ՝ հետևելու և նախնական ընտրություն անելու։

Որպես դասավանդող հեռավար և առկա սովորողների հետ իրականացրել եմ «Ապրենք միասին» նախագծի մայրենի լեզվի բաժինը, սկսել և շարունակում եմ «Երևան-2800», «Ընթերցանություն+ինտերակտիվ թատրոն» նախագծերը (արդյունքները՝ «Նախագծեր» բաժնում) , պատրաստել եմ Ստամբուլի հայկական Տատյան վարժարանի հետ կրթական փոխանակման նախագծի գրականության բաժինը և սկսել եմ աշխատել սովորողների հետ։

Շարունակել եմ խմբագրել, հրապարակել «Թարգմանիր» պատանեկան ամսագիրը։

Խմբագրել եմ Շալվա Ամոնաշվիլու «Ընտանեկան դաստիարակության արվեստը» գրքի հերթական հատվածը։

Որպես ինքնակրթություն թարգմանել և իմ բլոգում հրապարակե եմ Տոնինո Գուերայի «Հուզիչ զրույցները» և Ջոն Կեխոյի՝ «Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է» գրքից ասույթներ։

 

 

 

 

Հունվարի 23-26-ի նախագծերը

Աննա Մարության

Հայկուշ Գևորգյան

Սոնա Փափազյան

Լուսինե Սարգսյան

Ղազարյան Հասմիկ

Վանուհի Բաղմանյան

Գրետա Բակունց

Իվետա Ջանազյան

 

17.01.2018- Մասնախմբի պարապմունք

09.01.2018- Մասնաժողովի նիստ

Մասնախմբի անդամների հունվարյան ընթացիկ աշխատանքները և արդյունքները

Աննա Մարության

Լուսինե Սարգսյան

Սոնա Փափազյան

Մարինե Մխիթարյան

Վանուհի Բաղմանյան

Գրետա Բակունց

Մարիամ Քալանթարյան

Ջանազյան Իվետա

Հայկուշ Գևորգյան

Հասմիկ Ղազարյան (ես)

 

 

 

 

Advertisements