Մայիսյան աշխատանքներ

Մայիսին մասնախումբն ակտիվ աշխատել է, մասնակցել է մայիսյան ամենամյա 13-րդ հավաքին, մասնակցել է Համբարձման ծեսի իրականացմանը, հանդիպել պարտիզապուրակային գործի գերմանացի մասնագետ Գ.Քյոհլերի հետ, կազմակերպել և իրականացրել մի շարք հայրենագիտական և բնապահպանությանն ուղղված ճամփորդություններ, նախապատրաստվել և մայիսի վերջին օրերին սկսել է իրականացնել ամառային ճամբարի հեղինակային ծրագիրը։ Աշխատանքները՝ ավելի մանրամասն՝ ստորև։

Ղազարյան Հասմիկ  
Գևորգյան Հայկանուշ
Փափազյան Սոնա
Պողոսյան Հասմիկ
Սարգսյան Լուսինե
Ղազարյան Հասմիկ (դասվար)
Մխիթարյան Մարինե
Բաղմանյան Վանուհի
Բակունց Գրետա
Քալանթարյան Մարիամ
Մարության Աննա
Ջանազյան Իվետա

Ես՝ որպես մասնախմբի ղեկավար, մասնակցել եմ մասնաժողովի հավաքին, մանկավարժական ակումբի աշխատանքներին, առցանց քննարկումներին։

Որպես դասավանդող իրականացրել եմ Մայիսյան հավաքի իմ նախագծերը։

Եղել եմ «Դպիր» ամսագրի՝ Մայիսյան հավաքի համարի խմբագիրներից մեկը։

Advertisements