Մարտի աշխատանքները

  • Մարտին, որպես մասնախմբի ղեկավար, էլեկտրոնային փոստով և առկա շփվել եմ մասնախմբի անդամների հետ, անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն կազմակերպել (արդյունքները՝ մասնախմբի անդամների բլոգներում՝ ստորև)։ Հետևել եմ մասնախմբի անդամների աշխատանքներին և բլոգներում դրանց արտացոլմանը։ Արդյունքում առաջարկում եմ հավելյալ վճարել. 
  1. Սոնա Փափազյանին՝ «Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գյումրի»,
  2.  Իվետա Ջանազյանին՝  «Ուսումնական Գյումրի» ,
  3. Լուսինե Սարգսյանին և Մարինե Մխիթարյանին՝ «Ուսումնական Արագածոտն»,
  4. Աննա Մարությանին՝ «Ֆրանկոֆոնիա» և «Ապրել միասին» նախագծերի հետևողական և արդյունավետ իրականացման և ամփոփման համար։
  1. Հասմիկ Պողոսյան
  2. Գևորգյան Հայկանուշ
  3. Փափազյան Սոնա
  4. Ղազարյան Հասմիկ
  5. Սարգսյան Լուսինե
  6. Ղազարյան Հասմիկ (դասվար)
  7. Մխիթարյան Մարինե
  8. Բաղմանյան Վանուհի
  9. Բակունց Գրետա , Հետաքրքրաշարժ խնդիրներ
  10. Մարության Աննա
  11. Ջանազյան Իվետա
  12. Քալանթարյան Մարիամ
  • Դասավանդումից (այդ թվում՝ հեռավար) բացի՝
  1. Մասնակցել եմ «Ֆրանկոֆոնիա» և «Ապրենք միասին» նախագծերի ամփոփմանը.
  2. Մասնակցել եմ «Սուրհանդակ» ռադիոշարքի թողարկման կազմակերպմանը («Քայլում ենք տնօրենի հետ» , «Իսպանալեզու միկրոպատում».
  3. Վերսկսել ենք «Էթիկետ» ռադիոյի աշխատանքները.
  4. Շարունակել եմ խմբագրել և հրապարակել «Թարգմանիր» ամսագիրը.
  5. «Արևելքի օրեր» նախագծի շրջանակներում կազմակերպել և անցկացրել եմ «Իրանական պոեզիա՝ երեկ և այսօր» կլոր սեղան-քննարկումը։
  6. Ուսուցչի գարնանային ճամբար-դպրոցի շրջանակներում գործընկերներիս հետ խոսել-քննարկել եմ կրթահամալիրային լրատվության կազմակերպման խնդիրներն ու հնարավորությունները (արդյունքում՝ խմբի անդամներ Վարդան Կարապետյանի,  Աննա Մարությանի, Սիլվա Հարությունյանի լրատվական փորձերը և որպես օրինակ՝ իմ ռադիոհաղորդումը )
  7. Մասնակցել եմ Հերմինե Անտոնյանի՝ հեղեկատվական նոր գործիքների շուրջ սեմինար պարապմունքին (արդյունքներից մեկը)։
  8. Խմբագրել-սրբագրել եմ Շալվա Ամոնաշվիլու «Ընտանեկան դաստիարակության արվեստը» էսսեի՝ Թամար Ղահրամանյանի թարգմանած հերթակակն հատվածը։
  9. Խմբագրել-լրացրել եմ Գ.Գասպարյանի՝ Խաչատուր Աբովյանի երկերի բառարանը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանի պատվերով։
Advertisements