Հոկտեմբերյան սեմինարի արդյունքում

43649092_2168263763197381_1517104035176382464_n
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Հրապարակված նախագծի հիման վրա ընտրությունն ըստ սեփական նախասիրության, հուսանք, արդյունավետ է լինելու։ Մեր մասնախումբը ներառել է անհամատեղելի թվացող տարբեր առարկաների դասավանդողների։ 
Օտար լեզուների մասնագետների հետ առաջին անգամը չէ, որ նախագիծ ենք պատրաստում։ Հեշտ է համագործակցությունը նաև հասարակագիտություն դասավանդողների հետ։ Բայց սոլորովին անսպասելի էր մաթեմատիկա դասավանդողի ընտրությունը։ Հասմիկ Բաբայանը ներկայացրեց իր նախագիծը, պատմեց, թե ինչպես է պատկերացնում կապը հումանիտար առարկաների հեհտ և ինչպես է համագործակցում կենդանաբանության, աշխարհագրության և այլ առարկաների դասավանդողների հետ։

Աշխատանքն արդյունավետ էր, քանի որ ոչ միայն լսեցինք իրար, ամբողջացրինք արդեն ընթացքի մեջ եղած նախագծերը, այլև նոր, հետաքրքիր գաղափարներ ունեցանք, որոնք ժամանակի ընթացքում կդառնան հետաքրքիր համագործակցական նախագծեր։

Սեմինարի արդյունքում գրանցեցինք արդեն ընթացքի մեջ եղած նախագծերը, արձանագրեցինք, որ դրանք ներառում են սովորողների մեծ քանակ և ունենալու են հետաքրքիր արդյունքներ։

 

Ուսումնական նախագծեր՝ հոկտեմբեր-նոյեմբեր

  1. «Սասունցի Դավիթ». համագործակցություն հայոց լեզվի, տեխնոլոգիայի, երգի-պարի դասավանդողների հետ.
  2. «Ակտիվ քաղաքացի». ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Արցախ հասարակագիտության, օտար լեզուների դասավանդողների համագործակցություն.
  3. «Պոեզիան երաժշտության մեջ». օտար լեզուների, հայերենի և երաժշտության դասավանդողների համագործակցություն.
  4. Շուրջտարյա նախագիծ՝ «Մաթեմատիկա և կենդանաբանություն». մաթեմատիկայի, կենդանաբանության, դասավանդողների, տերարիումի և ագարակի հետ համագործակցություն.
  5. Արևմտահայ գրականություն, «Գրաբարյան օրեր, թարգմանչաց տոն, սփյուռքահայ գրականություն». հայոց լեզվի, երաժշտության, կինո-ֆոտո խմբի համագործակցություն
  6. «Հընթացս արվեստագետներ». օտար լեզուների և կիո-ֆոտո խմբի համագործակցություն։
  7. «Առականի». մայրենիի, ռուսերենի և անգլերենի համագործակցություն։
Advertisements