02.28.2018

Դերանուն։ 

Գտիր դերանունները, որոշիր՝ որ խոսքի մասին է փոխարինում։

Շախմատային պարտիա
Անգլիացի տղամարդն ու ռուս կինը ծանոթացան Կապրիում, կարճ, բայց հոգեցունց սիրավեպ ունեցան։ Դրանից հետո անգլիացին գնաց Լոնդոն, իսկ ռուս կինը վերադարձավ իր Անծայրածիր տարածքները։ Նրանք որոշեցին շարունակել իրենց սերը՝ տարածության վրա շախմատ խաղալով։ Ժամանկ առ ժամանակ Ռուսաստանից նամակ էր գալիս Լոնդոն՝ հերթական քայլով, և ժամանակ առ ժամանակ թվեր պարունւակող նամակ էր գալիս Ռուսաստան Լոնդոնից։
Այդ ընթացքում անգլիացին ամուսնացել էր, երեք երեխա էր ունեցել։ Կինն էլ էր երջանիկ ամուսնության մեջ։ Շախմատային պարտիան քսան տարի տևեց։ Հինգ-վեց ամիսը մեկ՝ մի նամակ։ Մինչև մի անգամ անգլիացին ձիու դավադիր քայլով այնպիսի նամակ ստացավ, որ վերցրեց թագուհուն։ Եվ անգլիացին հասկացավ, որ այդ քայլն արել է մի ուրիշ անձ, որ տեղեկացնի սիրելիի մահվան մասին…

Դերանվան տեսակները։ Հոլովվող դերանունների հոլովումները։ Դերանվանական հոլովման առանձնահատկությունը։

էջ 54, վարժ. 77, 80, 81, 84, 85, 88, 90, 95։ Էջ 207, վ. 24,25,26։