12.07.2018

Գրականություն

  1. Հավերժության մասին սովորողների գրած հնգյակի ընթերցում, քննարկում։
  2. «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծության մեջ նկարագրությունների առանձնացում։ Բանաստեղծություններից մեկը անգիր արտասանելու փորձ։
  3. Ավ.Իսահակյանի «Ռաբբի Հիլելը» ավանդությունը (ընթերցում)։Առաջադրանքներ
  • Ցույց տուր ռաբբի Հիլելի ուսումնատենչությունը (որ դրվագից է երևում)
  • Ցույց տուր ռաբբի Հիլելի համբերատար լինելը։
  • Ցույց տուր ռաբբի Հիլելի իմաստուն լինելը։
  • Դուրս գրիր այն բառերը, որոնց ծանոթ չէիր կամ ուրիշ իմաստով գիտեիր։
  • Բնութագրիր ռաբբի Հիլելին՝ որպես փիլիսոփայի. ա) սահմանիր՝ ինչ բան է փիլիսոփան, բ) ռաբբի Հիլելն իր որ հատկանիշներով է համապատասխանում փիլիսոփայի սահմանմանը, գ) Ինչպես է ռաբբի Հիլելի կերպարն ազդում շրջապատի մարդկանց և նրա մասին ընթերցողների վրա, դ) քո վերաբերմունքը՝ ռաբբի Հիլելի նկատմամբ, ե) շրջասացությամբ անվանիր ռաբբի Հիլելին։

Հաջորդ դասի համար կարդալ Ալ.Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը։

Հայոց լեզվու

Գոյականի թվի, հոլովի և հոլովման կարգերը։

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
    Որոշել էինք շրջագայել հավա-ել ուշադրության արժանի հինավուր- ավանդությունները ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պար-ևող պատմական հուշար-անները ճարտարապետական կոթողները։ Շրջում էինք ձիերով հա-թահարում լեռնաշ-թաների հոգնություն պատճառող բնական  խոչընդոտները անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ ար-ակելով նստում էինք բար-ունքների վրա ակնապի- նայում հազիվհազ նշմարվող օ-ագալար արահետներին դիտում բացատները որտեղ լուսնկա գիշերներին կ-տարներն էին խայտում արջերն էին մ-թմ-թում գնում իրենց որ-երը։ Ահա փոքրիկ լիճը ալիքների բեկբեկուն արփիափայլով աչքի պես վճիտ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր երբ գիշրը վրա էր հասնում ճանապար-ը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասա-սու- արձագանքներով։
  2. Առաջին երկու նախադասությունից դուրս գրիր գոյականները, որոշիր դրանց քերկանական հատկանիշները՝  անձ է, թե ոչ անձ, թիվը, հոլովը, հոլովումը։
  3. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.
    անդաստան, բավիղ, խթան, ապավեն, նոխազ, վեմ, ակոս, պրկել, ամբաստանել, հառնել, ամոքել, սփոփել, գժդմնել, բաղձալ, հերկել, բաղդատել, ծավի, խոպան, բանուկ, բիլ, բորբ։

Հաջորդ շաբաթվա համար սովորիր մինչ այժմ բառարանի օգնությամբ սովորածդ բառերը։ Պատրաստվիր խաղ-մրցույթի։

 

Advertisements