12.03.2018

Լրացրու հարցաթերթը

Հայոց լեզու

Դերբայական Դարձված

Դերբայներ և դիմավոր բայեր։ Դերբայների դերը նախադասության մեջ։ Դերբայական դարձված։ Տրոհվող դերբայական դարձված։

  • Գտիր տրված նախադասությունների մեջ դերբայական դարձվածները և ընդգծիր, որտեղ հարկավոր է, կետադրիր։
  1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
  2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
  3. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան օրվա նորություններն իմանալու։
  4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
  5. Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
  6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
  7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները» նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։
  8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։
  9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։
  10. Վրանից ելնելով Աշոտ թագավորը դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։
  11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։
  12. Նա շատ էր տխրել լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։
  13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։
  14. Վերադառնալով հայրենիք հայոց արքան  ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։
  15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։

 

Գրականություն

  1. Հավերժության մասին սովորողների գրած հնգյակի ընթերցում, քննարկում։
  2. «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծության մեջ նկարագրությունների առանձնացում։ Բանաստեղծություններից մեկը անգիր արտասանելու փորձ։
  3. Ավ.Իսահակյանի «Ռաբբի Հիլելը» ավանդությունը (ընթերցում)։Առաջադրանքներ
  • Ցույց տուր ռաբբի Հիլելի ուսումնատենչությունը (որ դրվագից է երևում)
  • Ցույց տուր ռաբբի Հիլելի համբերատար լինելը։
  • Ցույց տուր ռաբբի Հիլելի իմաստուն լինելը։
  • Դուրս գրիր այն բառերը, որոնց ծանոթ չէիր կամ ուրիշ իմաստով գիտեիր։
  • Բնութագրիր ռաբբի Հիլելին՝ որպես փիլիսոփայի. ա) սահմանիր՝ ինչ բան է փիլիսոփան, բ) ռաբբի Հիլելն իր որ հատկանիշներով է համապատասխանում փիլիսոփայի սահմանմանը, գ) Ինչպես է ռաբբի Հիլելի կերպարն ազդում շրջապատի մարդկանց և նրա մասին ընթերցողների վրա, դ) քո վերաբերմունքը՝ ռաբբի Հիլելի նկատմամբ, ե) շրջասացությամբ անվանիր ռաբբի Հիլելին։
Advertisements