10.01.2018

Լրացրու հարցաթերթիկը

Գրականություն

  1. Բնութագրիր էպոսի՝ քեզ արդեն ծանոթ հերոսներից յուրաքանչյուրին։ Խոսիր քո սիրած հերոսի մասին։ Նշիր նրա ամենաաններելի սխալը և ամենագնահատելի արժանիքը։ Հիմնավորիր, որ դրանք իրոք հիշատակելու արժանի հատկանիշներ են։
  2. «Փոքր Մհեր» ճյուղից գտիր հետևյալ հարցերի պատասխանները.

Փոքր Մհեր

1. Փոքր Մհերը հոր դեմ մի անգամ սուր է ճոճում։ Ինչպե՞ս է դա պատահում։

2. Ի՞նչ անուղղելի հետևանք է ունենում Մհերի համար հոր դեմ կռվելը։

3. Երբ Քեռի Թորոսն ու Ձենով Հովանը գնում են Կապուտկող՝ Մհերին բերելու, ասում են, որ նա մեռել է։ Ինչպե՞ս են պարզում, որ Մհերը մեռած չէ։

4. Երբ գալիս էին Սասուն, ճանապարհին Մատաղավանք կոչվող մի վանք կար, ուր իջևանել էին Քեռի Թորոսը, Ձենով Հովանն ու Փոքր Մհերը։ Ինչպե՞ս եղավ, որ Մհերը վանքի անունը դրեց Մատնեվանք։

5. Չմշկիկ Սուլթանի դեմ կռիվ գնալիս ո՞վ էր Մհերի աջակիցը։ Ուրիշ ո՞վ էր նման աջակցություն ստացել։

6. Ինչպե՞ս է Մհերը հանդիպում իր ապագա կնոջը՝ Գոհարին և ինչ փորձություն է հաղթահարում՝ նրան արժանանալու համար։

7. Մհերը Սասունից հեռանալիս հանդիպում է քառասուն փահլևան եղբայրների։ Այդ եղբայրների կախարդ պառավ քույրը գրավել էլ հայրական գահը և սպանում ու խժռում էր քաղաքացիներին։ Ի՞նչ են առաջարկում եղբայրները Մհերին և ինչ է պատասխանում նա։

8. Մհերն ուղևորվում է Բաղդադ։ Ո՞ւմ գերեզմանն էր այնտեղ փնտրում։

9. Ինչո՞ւ Մհերը գնաց տոր ու մոր գերեզման, ի՞նչ խորհուրդ էր անում։ Ի՞նչ խնդիր ուներ Մհերը։ Հերոսներից էլ ո՞վ ուներ նման խնդիր և ինչպես լուծեց այդ խնդիրը։ Տարբերությունը ո՞րն էր։

10. Մհերն ինքն իրեն Վանի մոտ ի՞նչ փորձության է ենթարկում։ Ըստ էպոսի որտե՞ղ է հիմա Մհերը։

11. Էպոսի վերջերգում ո՞վ է հանդիպում Մհերին։ Ի՞նչ զրույց է ունենում նրա հետ։

12. Արդեն ավարտել ես «Սասունցի Դավիթ» («Սասնա ծռեր») էպոսի ընթերցումը։ Տպավորություններդ գրիր (ինչ առանձնահատկություններ ունի էպոսը, ինչ ընդհանուր բան ունեն ճյուղերն ու հերոսները, քեզ որ ճյուղն ամենից շատ դուր եկավ, որ հերոսը կամ հերոսուհին էր հետաքրքիր։ Մեր՝ ժողովրդական մտածողության ու արտահայտման ինչ առանձնահատկություն զգացիր։ Ուրիշ ազգերի էպոս կկարդայի՞ր։ Ուրիշներին խորհուրդ կտայի՞ր կարդալու «Սասունցի Դավիթը»)։

 

Լեզու

1. Դասավորիր պարբերություններն ըստ տրամաբանական հաջորդականության.

  1. Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։
  2. Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։
  3. Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։
  4. Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։

 

2. Կարդա էջը, տարածաշրջանային կամ միջազգային նորություններից երեք ամենահետաքրքիրները վերապատմիր քո բլոգում, նշիր տեղեկությանդ աղբյուրը։

Արմենպրեսս

 

 

 

Advertisements