10.08.2018

Հայոց լեզու

  1. Դասավորիր պարբերություններն ըստ տրամաբանական հերթականության.
  • Հայաստանում հանդիպող օձերը շատ են. դրանց տեսակների թիվը հասնում է 21-ի, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող չորս տեսակները՝ տափաստանային, Դարևսկու, փոքրասիական իժերըև անդրկովկասյան գյուրզան։ Սրանց թույնը արագ ազդում է հյուսվածքների վրա՝ խտացնելով արյան մակարդելիությունը, քայքայելով արյան կարմիր գնդիկները։
  • Գոյություն ունեն արտաքին որոշ նշաններ, որոնցով հնարավոր է տարբերել թունավոր օձին ոչ թունավորից։Պետք է ասել, որ ոչ մասնագետի համար դա այնքան էլ դյուրին չէ։ Իժերի ընտանիքին պատկանող օձերի աչքերի բիբերը ճեղքերի են նման, գլխի վերնամասը ծածկված է անկանոն դասավորությամբ թեփուկներով, գլուխն  էլ եռանկյունաձև է, ակնհայտորեն առանձնացած իրանից։
  • Մեզ մոտ հանդիպում են ևս երկու տեսակի, բայց կեղծ թունավոր օձեր, որոնք վտանգավոր են մանր կենդանիների համար։ Դրանք մողեսանման և կատվանման օձերն են։
  • Մինչդեռ ոչ թունավոր օձերի գլխի թեփուկները մարմնի թեփուկներից մեծ են, և գլուխն ու մարմինը առավել հարթ անցումով են կապված։ Նույնը չի կարելի ասել անդրկովկասյան գյուրզայի մասին, որի գլուխը խիստ սահմանազահված է մարմնից, և նրա խայթոցի դեպքերը մեծ մասամբ մահացու են լինում։
  1. Կետադրիր տրված նախադասությունները
  • Որպես հմուտ խոհարարի եղբորս հրավիրում էին մեծ խնջույքների հարսանիքների պատրաստություն տեսնելու։
  • Ես նստածներին շնորհակալություն հայտնելով դուրս գնացի։
  • Գետի ափին լայնասաղարթ ընկուզենու տակ նստել էր Սիմոնը հայացքը հառած դիմացի լանջին։
  • Նրա մոտ գալիս էին մարդիկ տեսնելու հրաշագեղ այգին։
  • Մի վայրկյան տատանվելուց հեիո նա մտավ քաղաք մոլորված նայելով շուրջը։
  • Եվ օր ու գիշեր ճամփա կտրելով մի օր նա հասավ քաղաքի պարիսպներին։
  • Ես կամ Արսենը պիտի գնայինք օդանավակայն նրան դիմավորելու։
  • Երփներանգ գույներով զարդարուն մասրենիներն են ծաղկում՝ շուրջը սփռելով արբեցնող բուրմունք։
  1. Մեջբերվող ուղղակի խոսքը փոխակերպիր անուղղակիի։

9-երին

  1. Կարդա օրվա լրատվականները (tert.am, armenpress, news.am, lragir.am և այլն) և լրաքաղ կազմիր։

 

Գրականություն

  1. Ընտրիր Միսաք Մեծարենցի, Վահան Թեքեյանի, Զահրատի, Մկրտիչ Հաճյանի, Մուշեղ Իշխանի բանաստեղծություններից, սովորիր ճիշտ և արտահայտիչ կարդալ։ Մեկնաբանիր ընտրածդ բանաստեղծությունը գրավոր։ Ձայնագրիր ընտրածդ բանաստեղծությունը, նաև սովորիր անգիր՝ ներկայացնելու համար։ Հնարիր բանաստեղծությունն առանց խոսելու ներկայացնելու ձև (ներկայացրու տրամադրությունը, գործողությունները կամ ինչ-որ մի բան, որ քո կարծիքով համահունչ է ընտրածիդ)։
Advertisements