11.30.2018

  1. Որոշիր տրված բառերում կատարված հնչյունափոխությունը.
    գրաբար, սնափառ, խճուղի, գետնամած, թախծալի, կոշկակար, երկնային, սաստկական, տարեվերջ, մտավոր, դեղնաթույր, ննջարան, տարեմուտ, մտավախություն, ուսուցչական, նշաձող, վշտակից, հետնադուռ, ալեծուփ, մշտադալար, լսարան, հոգյակ, սրտակից, վերնատուն, ձգողական, կրավորական, թվական, հանգստարան։
  2. Երկու սյունակներից ընտրիր մեկական արմատ և նոր բառ ստացիր։

10-երին3

3. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բո-բոջել ու ծաղկել նրանց կամարների տակ որքան մագաղաթներ են զար-արվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո դա հին ու իմաստուն երկիր էր ա-քատ սակայն վեհ մի երկիր որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։

Եվ այդ ամենը հիմա անուրջ է որ հ-դս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք հայերս թողել էինք ու հեռացել անզոր մ-կտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հե-կլտոցը աղեխար- ճիչերը սիրտ էին կեղեքում կոկորդ խեղ-ում անակնկալ խոր-ակը մոլեգին իջել էր հինավուր- երկրի վրա։ Ան-րեն բռնակալն իր սուրը կա-կա-եց դեպի խոնարհ գեղ-ուկի խեղճ հյուղը և միլ-նավոր ա-բասիր սրտեր խո-խո-եց։ Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր նվիրական եթերային ի դերև ելան։ հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ ան-րեն հաշվեհարդարից։

Գրականություն

  1. Հավերժության մասին սովորողների գրած հնգյակի ընթերցում, քննարկում։
  2. «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծության մեջ նկարագրությունների առանձնացում։ Բանաստեղծություններից մեկը անգիր արտասանելու փորձ։
  3. Ավ.Իսահակյանի «Ռաբբի Հիլելը» ավանդությունը (ընթերցում)։Առաջադրանքներ
  • Ցույց տուր ռաբբի Հիլելի ուսումնատենչությունը (որ դրվագից է երևում)
  • Ցույց տուր ռաբբի Հիլելի համբերատար լինելը։
  • Ցույց տուր ռաբբի Հիլելի իմաստուն լինելը։
  • Դուրս գրիր այն բառերը, որոնց ծանոթ չէիր կամ ուրիշ իմաստով գիտեիր։
  • Բնութագրիր ռաբբի Հիլելին՝ որպես փիլիսոփայի. ա) սահմանիր՝ ինչ բան է փիլիսոփան, բ) ռաբբի Հիլելն իր որ հատկանիշներով է համապատասխանում փիլիսոփայի սահմանմանը, գ) Ինչպես է ռաբբի Հիլելի կերպարն ազդում շրջապատի մարդկանց և նրա մասին ընթերցողների վրա, դ) քո վերաբերմունքը՝ ռաբբի Հիլելի նկատմամբ, ե) շրջասացությամբ անվանիր ռաբբի Հիլելին։
Advertisements