09.18.2018

Հայոց լեզու

  1. Որտեղ հարկավոր է, և-ից առաջ ստորակետ դիր։
  • Նա թափառեց օտար ժողովուրդների հայրենիքներում և ցավակից եղավ անօգ մարդուն։
  • Շիկնեցին Մեծ ու Փոքր Մասիսների գագաթները և երկնքի կանաչ-կապույտը ժպտաց վաղորդայնի շողերով։
  • Արաքսը սրընթաց դեպի Շարուրի դաշտն էր հանում իր ջրերը և տեղ-տեղ ողողում ափամերձ տարածքները։
  • Դաշտավայրը գրկաբաց ողջունում էր հանապազօրյա կյանքին և սլացիկ բարդիների արանքից դեպի երկինք էին ոլորվում ծխի կապույտ ժապավենները։
  • Արաքսի ափին առավոտն էր դիմավորում Արտաշատը և այն մատնում էր քաղաքի եռուզեռը։
  • Վարդանը սփրթնեց, աչքերը շողացին մռայլ մի ցոլքով և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։
  • Ներքևում նա տեսավ քաղաքներ և լսեց հայաբառ չնաշխարհիկ երգը հերկվորի։

 

2.  Տրված բարդ նախադասությունների բաղադրիչները անջատիր ստորակետով.

  • Մի օր արքայական սոխակը երգեց այնքան սխանչելի որ կայսրի աչքերն արցունքով լցվեցին։
  • Նա հավատում էր որ իրենցից որևէ մեկը ելքի ճիշտ ուղղությունը կհիշի։
  • Գրագիրնկերը թույլ էին տալիս որ Համբարձումն իրենց հետ կւատակներ աներ։
  • Նրա կյանքի մանրամասները քանի որ շարադրված էին պատմական տարբեր աղբյուրներում հեռու էին գայթակղիչ լինելուց։
  • Այն լուրերը թե ընտրատարածքներում լուրջ խախտումներ են եղել արագորեն տարածվեցին։
  • Նա նախքան կպատասխաներ պատանու հարցերին ուղեպայուսակից զանազան ուտեստներ հանեց։
  • Ով թշնամուց ճշմարտություն է ակնկալում կանխավ հավատում է ստին։
  • Եթե ստերն ասվում են հանդիսությունների ժամանակ ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձնում։
  • Երբ վերջացրեց իր սովորական աղոթքը տատս ներքնակի տակից հանեց մի փոքրիկ կապոց։

 

3. Տրված ուղղակի մեջբերվող  նախադասությունները դարձրու անուղղակի.

9-եր

 

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա տեղեկությունը։ Ներկիր ամենակարևոր նախադասությունը։

Աշխարհի ամենափոքր կրիայի անունը Թիմ է, և փոքրության պահճառով նրա տերը հաճախ նույնիսկ չի կարողանում գտնել նրան։ Այսպիսի կրիաները ծագումով Եգիպտոսից և Լիբանանից են և կարող են ապրել մինչև տասը տարի: Հավանաբար շատ մարդիկ չեն էլ լսել այնպիսի կրիայի մասին, որը ավելի փոքր է, քան խաղողի հատիկները:

Դրանցից մեկը մեր փոքրիկ Թիմն է, նրա քաշը այժմ վեց գրամ է, և առավելագույն քաշը կարող է հասնել հինգ հարյուր գրամի:
Այս Կլիմանի կամ, ինչպես հաճախ անվանում են, եգիպտական էկզոտիկ կրիան ընդամենը մեկ ամսական է։ Սա վտանգների ենթակա տեսակ է և պաշտպանության համար հաշվառվածներից է։
Սրանք ապրում են հիմնականում չոր վայրերում, ավազային տարածքներում, սնվում են խոտով, մրգերով և բանջարեղենով:

Պատասխանիր հարցերին.

  • Ի՞նչ է ամենափոքր կրիայի անունը։
  • Քանի՞ գրամ է կշռում այդ կրիան։
  • Մինչև քանի՞ գրամ կարող է մեծանալ։
  • Որտեղի՞ց են ծագում այդ կրիաները։
  • Ինչպիսի՞ վայրերում են ապրում, ինչո՞վ են սնվում այս կրիաները։
  • Գտիր քարտեզի վրա Եգիպտոսի և Լիբանանի տեղը։
Advertisements