09.24.2018

Գրականություն

«Դավիթ»

Գտիր տրված հարցերի պատասխանները տեքստում։

1 Երբ Դավիթը մնում է առանց ծնողների, նրան դժվարանում են պահել Սասունում և ուղարկում են Մսըր՝ Իսմիլ խնթունի մոտ։ Ո՞վ է Դավթին Մսըր տանում։ Ի՞նչ հանձնարարություն է ստանում տանողը և ինչպես է կատարում այդ հանձնարարությունը։

2.Ինչո՞վ է սնվում Դավիթը Մսրում։ Ո՞ւմ առաջարկն էր դա։
 3 Մսրա Մելիքը գիտեր, որ Դավիթն իր եղբայրն է։ Ինչո՞ւ է որոշում սպանել նրան։
 4 Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթը վառում է լեզուն ու դրանից հետո դառնում թլոր՝ թոթովախոս։
 5 Ինչպե՞ս է պատահում, որ Դավթին ուղարկում են հետ՝ Սասուն։ Ի՞նչ խարդավանք էր պատրաստել Մսրա Մելիքը Դավթի նկատմամբ, և ինչ վախճան ունեցավ այդ խարդավանքը։
 6 Սասունում գիտեին, որ Դավիթը վերադառնում է։ Ո՞վ էր տեղեկացրել։
 7 Ինչո՞վ էր Դավիթն զբաղվում Սասունում։ Հորեղբայր Օհանն ի՞նչ գործի դրեց Դավթին։
8 Ինչո՞ւ որոշեցին, որ Դավիթն, ավելի լավ է, հովվություն չանի։
 9 Սասունում Դավթին ծուռ՝ գիժ էին համարում ու առանձնապես չէին սիրում։ Ի՞նչ միջադեպ եղավ, որ դարձավ բոլորի սիրելին։
 10 Մհերի հիշատակը վառ պահելու համար Դավիթն ի՞նչ կարևոր գործ է անում։ Ո՞ւմ է պահակ կարգում և ինչ հանձնարարություն է տալիս։
 11 Երբ Կոզբադինը գալիս է Սասուն և յոթ տարվա հարկ պահանջում, Դավիթը գնում է սարերը՝ որս անելու։ Ինչպե՞ս է պատահում, որ հենց սկզբից տեղյակ չի լինում հարկահաններից։
 12 Մի անգամ Վերգոն, Ձենով Հովանն ու Քեռի Թորոսը հարբեցնում են Դավթին։ Ինչո՞ւ են նման բան անում և ինչպե՞ս է դա հաջողվում։
 13 Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթն իմանում է հոր զենք-զրահի և ձիու մասին։
 14 Ի՞նչ փորձության է ենթարկում ձին Դավթին։ Է՞լ ում էր ճիշտ այդպիսի փորձության ենթարկել։
 15 Ո՞վ է իր սգից դուրս գալիս, Երբ Դավիթը հեծնում է Քուռկիկ Ջալալին։
 16 Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթն ուզում է Քուռկիկ Ջալալին սպանի։ Դավթի ո՞ր հատկանիշի մասին է այդ միջադեպը խոսում։
 17 Երբ տեսնում է Մելիքի անհամար զորքը, Դավիթը մի պահ երկմտում է։ Ո՞վ է ոգևորում նրան և աջակցություն խոստանում։
 18 Ի՞նչ առաջարկ է անում Դավթին Իսմիլ խաթունը Մելիքի սպանվելուց հետո։ Ի՞նչ է դրան պատասխանում Դավիթը։
 19 Մի անգամ կամրջի վրա Քեռի Թորոսը երկու աշուղների պատուհասում է, նրանց գործիքները ջարդում, նրանց էլ պատվիրում հեռանալ Սասունից։ Ինչո՞ւ է այդպես վարվում։
 20 Ի՞նչ փորձություն է Դավիթը հաղթահարում Խանդութին կին առնելու համար։ Ինչո՞ւ է Խանդութի հետ ամուսնանալը Դավթի համար հոգու մեղք։
 21 Ինչպե՞ս է վախճանվում Դավիթը։ Դրանից հետո ինչպե՞ս են իրենց պահում Վերգոն ու Խանդութ խանումը։
Հայոց լեզու
1. Գտիր շարադասության սխալները և ուղղիր.
  • Այս տարի շատ եվրոպական երկրներում մեծ ցույցեր եղան։
  • Հայաստանում նախկին Ուկրաինայի դեսպանը մեկնել է Լոնդոն։
  • Բոլոր երկրաշարժից տուժած ընտանիքներին պետությունը փոխհատուցում տվեց։
  • Մի քանի ՀՀ ճանաչված մարզիկներ կմասնակցեն օլիմպիական խաղերին։
  • Հանրահայտ ֆուտբոլի իսպանական ակումբները մեծ գումարներ են ծախսում լավագույն խաղացողներին գրավելու համար։
  • Հանցագործության վայրում գտնվել է հնամաշ տղամարդու վերարկու։
  • Աշխարհի գեղասահքի առաջնություններում ռուս մարզիկները միշտ պատշաճ մակարդակով են հանդես եկել։
  • Հանրահայտ գերմանական ընկերությունը վաճառքի է հանել իր նոր արտադրանքը։
  • Յուրախանչյուր Հայաստանի քաղաքացի պարտավոր է մասնակցելու այս ազգապատպան գործին։
  • Մենք պատրաստվում ենք ոչ թե մրցումների, այլ մեկնում ենք ընկերական խաղերի։
  • Հանրաֆանաչ անգլիական «Ավե» ընկերությունը վաղուց արդեն հայկական շուկայում է։
  • Իսլամական համաշխարհային համաժողովը այդպես էլ չկայացավ։
  • Ամռան հովերի մեջ մեղմ արմավենիներն էին օրորվում։
  • Օրերս լույս տեսավ գրողի վերջին բանաստեղծական ժողովածուն։
  • Մեր երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային կապերով։

 

2. Որ նախադասության մեջ բացահայտիչ կա, դիր համապատասխան կետադրություն.

  • Նրա իմ վաղեմի ծանոթի հետ իջևանել էի երկրաբանների վրանում։
  • Ականավոր լեզվաբան Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865 թվին։
  • Գնա և պատգամիր հանուր աշխարհին  հարավին և հյուսիսին արևելքին և արևմուտքին երջանկության իմաստը։
  • Կայսրը որպես երկնքի որդի հավակնում էր կարծելու թե իրավունք ուներ տիրելու ինչպես մարդկային տարերքին այնպես էլ բնությանը։
  • Նրա ահեղագոչ ձայնը անցավ որպես փոթորիկ երկրի մի ծայրից մյուսը։
  • Ասորեստանի թագուհի Շամիրամը լսած լինելով Արայի գեղեցկության մասին երազում էր նրան հանդիպելու մասին։
  • Այդ առեղծվածային դրամները իբրև արծաթյա և ոսկյա բախտավորության խորհրդանշան հատուկ հատվել էին Նոր տարվա համար։
  • Նրան մեծ շուքով առաջնորդեցին Աշոտ արքայազնի հոր Գագիկ թագավորի նստավայրը։
  • Միակ մարդը որ կողմնակից էր Բյուզանդիայի կայսեր Կեսարի հրամանին նրա հավատարիմ զինակիրն էր։
  • Աթենքում հնագույն քաղաքակրթության օրրանում գիտաժողով տեղի ունեցավ։

3. Նախադասությունները դասավորիր ճիշտ հերթականությամբ.

  • Եվ այդ նշան-պատկերները կոչվում էին հիերոգլիֆներ, որոնց քանակը հասնում էր մոտ 750-ի, և դրանք փորագրում էին քարի, փայտի, նաև պապիրուսի վրա։
  • Գրի ստեղծումը դարձավ պահանջ, սակայն սկզբնական գիրը բառի պարզագույն նկարն էր, ինչպես արևը, որ պատկերվում էր մեջտեղում կետ ունեցող շրջանի նշանով։
  • Մ.թ.ա. IV հազարամյակում եգիպտացիների գիտելիքները այնքան շատ էին, որ դրանց բանավոր փոխանցումը բերնդեբերունդ դառնում էր անհնարին։
  • Հետագայում նշանով սկսեցին արտահայտել ոչ միայն առանձին բառեր, այլև մեկ կամ մի քանի բաղաձայն հնչյուններ՝ բաց թողնելով ձայնավորները։

 

4. Փոխակերպիր ուղղակի մեջբերվող խոսքը անուղղակիի.

9-եր

 

ՀԱՏՈՒԿ

Կարդա տեքստը և պատասխանիր հարցերին.

Բիգ Բենը կանգնած է

Բիգ Բենը՝ աշխարհահռչակ ժամացույցը, որը տեղակայված է Լոնդոնի խորհրդարանի շենքերի մոտ, վերականգնման քառամյա աշխատանքների մեկնարկից առաջ վերջին անգամ զնգաց: Մինչ օրս զանագը զնգում է կարևոր իրադարձությունների ժամանակ, որոնցից է Ամանորը և այլն: Պատմության մեջ առաջին անգամը չէ, որ Մեծ զանգը դադարել է զնգալ։ 1983-1985 թվականների ընթացքում, հետո նաև 2007-ին այն կանգնեցրել են՝ վերանորոգման աշխատանքների համար: Ժամապահը հավատացնում է, որ դա «պահպանման առանցքային նախագիծ է»՝ ավելացնելով, որ «Բիգ Բենը ժողովրդավարության միջազգային խորհրդանիշ է» է: Էլիզաբեթ աշտարակի վերականգնումը, որտեղ գտնվում է աշխարհահռչակ ժամացույցը, կարժենա 29մլն ֆունտ ստերլինգ։

  1. Ի՞նչ է Բիգ Բենը։
  2. Որտե՞ղ է գտնվում Բիգ Բենը։
  3. Ե՞րբ է զնգում Սիգ Բենը սովորաբար։
  4. Ինչի՞ համար են կանգնեցրել Բիգ Բենը մինչև այժմ։
  5. Պահապանն ասում է, որ Բիգ Բենը ինչի՞ խորհրդանիշն է։
  6. Ո՞ր աշտարակը վերանորոգելու համար են կանգնեցրել Բիգ Բենը։
  7. Ի՞նչ կարժենա այդ աշտարակի վերանորոգումը։
  8. Համացանցից գտիր Բիգ Բենի նկարը։
Advertisements