02.04.2019

  1. Ուսումնասիրիր դերանունները։ Ուշադրություն դարձրու անձնական դերանվան վրա։ Փորձիր հոլովել ես, դու, նա  դերանունները։ Համեմատիր գոյականի հոլովաձևերի հետ։ Նշիր տարբերությունները։
  2. Կարդա Հովհ.Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը։
  3. Բանաստեղծությունից գտիր և դուրս բեր անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները։
  4. Բանաստեղծությունից գտիր 5 ածանցավոր և 5 բարդ բառ։
  5. Բացատրիր բառարանի օգնությամբ «դառնալ», «թառանչ», «շեն», «խռնվել», «ջարդարար», «հառաչանք», «հանուր», «պղծել» բառերը։
  6. Փորձիր բացատրել «Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
    Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում» , «Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին…» և «Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով, Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով» տողերը։
  7. Ամեն տուն ավարտվում է հայրենիքի բնորոշմամբ։ Հիմնավորիր բանաստեղծության հատվածներով այդ բնորոշումները։
  8.  Կարճ շարադրություն գրիր «Հայրենիք» թեմայով. (ինչ է հայրենիքը, ինչ հատկանիշներ պետք է ունենա երկիրը, որ հայրենիք կոչվի, ինչպես ենք մեզ զգում մեր հայրենիքում  (եթե հայրենիքում ենք)։ Պարտադի՞ր է  պաշտպանել այն կամ նպաստել առաջընթացին։ Գտեք «հայրենիք» բառի համար շրջասություն)։
Advertisements