02.12.2019

  1. Նախորդ օրվա անցածի շուրջ աշխատանքի կատարում։
  2. Բայի սեռը (ներգործական, չեզոք, կրավորական. կրավորակերպ չեզոք)

Առաջադրանք

Տրված հատվածից գտիր բայերը, որոշիր՝ դիմավոր են (հատկանիշներով), թե անդեմ (որ դերբայական ձևն է), որ սեռի են։

Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի

Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն

Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,

Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից

Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

Ածանցավոր բայեր. սոսկածանցներ, դրանց փոփոխումը 2-րդ հիմքում։

Սոսկածանցներ՝ ան, են, ն, չ։
Պարզելու համար սոսկածանցավոր են, թե՝ ոչ, համեմատում ենք անորոշն ու անցյալ կատարյալը։ Անցյալ կատարյալում ն, չ սոսկածանցներն ընկնում են, ան, են սոսկածանցները վերածվում են աց-ի, եց-ի։ Եթե չեն փոփոխվում, ուրեմն սոսկածանց չեն։ Դիտարկենք ստորև բերվող բայերը։ Կարմիր ներկված են սոսկածանց կարծվողները։

Ի՞նչ անել (անորոշ)— մտնել, թռչել, հագնել, գտնել, կառչել, հայտնել բարձրանալ, մոտենալ։

Ի՞նչ արեցի (անցյալ) -մտա, թռա, հագա, գտա, կառչեցի, հայտնեցի, բարձրացա, մոտեցա։

Երևում է, որ կառչել և հայտնել բայերի չ-ն և ն-ն չեն փոխվել, ուրեմն՝ ածանց չէին։

Առաջադրանք

Վերևում տրված հատվածից գտիր սոսկածանցավոր բայերը։

Advertisements