02.18.2019

Հայոց լեզու

  1. Բայածանցներ.
  • Պատճառական ածանցներ՝ խաղացնել, կանգնեցնել, մոտեցնել, բարձրացնել, հագցնել, կպցնել և այլն։
  • Բազմապատկական ածանցներ՝ թռչել-թռչկոտել, կտրել-կտրտել, կոտրել-կոտրատել, փշրել-փշրտել և այլն (հանել ածանցը, եթե բայ մնաց, ուրեմն իսկապես ածանց էր)։
  • Կրավորական ածանց՝ վ. խասել-խոսվել, հիշել-հիշվել, բացել-բացվել և այլն (հիշել նաև սեռը)։

Առաջադրանք

Ամեն շարքից ընդգծիր երեքական ածանցավոր բայ, նշիր՝ որ ածանցն են.

  • պատռտել, զրպարտել, կոտրատել, ավարտել, փշրտել, աղարտել
  • կորչել, կոչել, հնչել, սառչել, թռչել, գոչել
  • բռնել, բեռնել, գտնել, հասնել, խրտնել, մտնել
  • հարցնել, ծովացնել, ծլեցնել, վերածնել, կերցնել, ստանձնել։

Տանը՝ գրականության դասի բանաստեղծությունից հանիր բայերը, որոշիր հատկանիշները։

Գրականություն

  1. Վահան Տերյանի մասին տեղեկություններ գտիր։ Ամենահետաքրքիր տեղեկությունները հավաքիր քո բլոգում։
  2. Կարդա Տերյանի՝ ստորև բերված բանաստեղծությունները, ընդգծիր այն բառերը, որ առաջին անգամն են քեզ հանդիպում կամ քիչ են հանդիպել։
  3. «Տխրություն» բանաստեղծության մեջ գտիր աննկատ, ճոճել, սպիտակ, երեկո, դալուկ, ննջել, զեփյուռ բառերի հոմանիշները։
  4. Շարադրիր մտքերդ Տերյանի այս երկու բանաստեղծությունների շուրջ։

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

 

Advertisements