03.01.2019

Ըղձական եղանակ. Ըղձականի ժամանակները։ Ժխտականը։

Ենթադրական եղանակ. ենթադրական և ըղձական եղանակների նմանություններն ու տարբերությունները։ Ենթադրականի ժխտականը՝ բաղադրյալ ժամանակաձև։

Հարկադրական եղանակ. ըղձականի հետ նմանություններն ու տարբերությունները։ Ժխտականը։

Առաջադրանք. Գտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

Գրականություն

Եղիշե Չարենց. տեղեկություններ Չարենցի մասին։ Չարենցի՝ մինչև այժմ սովորած բանաստեղծությունները։ «Տաղ անձնական» բանաստեղծությունը. ում է նվիրված, ինչ է ասում դրանով։

  1. Բառարանի միջոցով պարզիր մով, արճիճ, կապար, հաշմանդամ, վտարանդի, Ամենտիբառերի բացատրությունը։
  2. Մեկնաբանությունդ գրիր բանաստեղծության շուրջ։ Բնութագրիր բանաստեղծին՝ ըստ այս բանաստեղծության։ Համեմատիր Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծության հետ (մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, հեղինակի տրամադրությունը, անհատի մենակությունը, բառապաշարի ընդհանրություններ և այլն)։
Advertisements