03.04.2019

Հայոց լեզու

Անկանոն բայեր։ Անկանոնության դրսևորման տեղը՝ 2-րդ հիմք։

  1. Ժամանակակից արևելահայ գրական լեզվում կա խոնարհման ընդհանուր կանոններից շեղվող շուրջ 19 բայ` առնել, ասել, բանալ, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լալ, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել:
  2. Պակասավոր բայերն են՝ եմ (օժանդակ), կամ, գիտեմ, ունեմ, արժեմ, կարող եմ, ցանկալ, հուսալ, լվալ։

Պակասավոր բայերը բայական ոչ բոլոր ձևերն ունեն։

Առաջադրանք

  1. Գտիր անկանոն բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, սեռը եթե անդեմ է, դերձայական ձևը.
  • Ամպերը ճերմակ երամով անցան, իմ սիրտն է լալիս կարոտով անհուն։
  • Գիտեինք, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է։
  • Հետո կուշտ կարնծ մեր հյուրերը սկսեցին բարձրանալ քարոտ արահետով։
  • Երազ տեսա՝ Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին։
  • Սիրտս վառեց, մոխիր դարձավ, ինքը կրակ ու հուր մնաց.
    Դու էլ նրա գովքը արա, որ գա ոսկե մասը ձեռքին։
  • Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա,
    Դու չմրսես ձմռան ցրտում. բոլորը քեզ…
  • Ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել։
  • Ես ամուր առողջություն ունեի և կարող էի մինչև լույս աշխատել։

2. Գտիր բայերը, որոշիր քերականական հատկանիշները .

Ասենք, այսպես դեկտեմբերի ցրտին Հաճի աղան դուրս եկողը չէր, այն էլ այս ցեխին, որ գոյացել էր սայլերի ու զորքի տակ կոխկրտած ձյունից՝ հակառակ, որ միշտ այս ամսին գետինը սառած էր լինում։
Անհանգիստ էր վերի՜ն աստիճանի։ Արդեն մի շաբաթ է, ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։
Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս-տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ «քրդանոցներում ու թռւրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասիր վտանգը գա ու փեշիցդ բռնի.— պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։

Գրականություն

«Տաղ անձնական» բանաստեղծությունը. ում է նվիրված, ինչ է ասում դրանով։

  1. Բառարանի միջոցով պարզիր մով, արճիճ, կապար, հաշմանդամ, վտարանդի, Ամենտիբառերի բացատրությունը։
  2. Մեկնաբանությունդ գրիր բանաստեղծության շուրջ։ Բնութագրիր բանաստեղծին՝ ըստ այս բանաստեղծության։ Համեմատիր Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծության հետ (մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, հեղինակի տրամադրությունը, անհատի մենակությունը, բառապաշարի ընդհանրություններ և այլն)։

Կարդա «Հայրենիքում» բանաստեղծությունը։

  1. Բացատրիր «լճի մրմունջ», «թափանցիկ հեռու», «սուրբ անուրջի կորուստ», «աստղային մութ» արտահայտությունները։
  2. Համեմատիր այս և «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում...» բանաստեղծությնները։ Մեկ նախադասությամբ գնահատիր բանաստեղծություններից յուրաքանչյուրի մեջ եղած զգացմունքը։
  3. Կարծիքդ գրիր բանաստեղծության թողած տպավորության մասին։
Advertisements