03.11.2019

Հայոց լեզու

Մակբայ՝ գործողության հատկանիշ։

Տեսակները՝

  • Ժամանակի (ե՞րբ, երբվանի՞ց, մինչև ե՞րբ)՝ ամսեամիս, այժմ, այլևս, այսուհետ, այսօր, արդեն, առաջ, ընդմիշտ, ի վերջո, երբեք, երբեմն, ուշ-ուշ և այլն
  • Տեղի (որտե՞ղ, որտեղի՞ց, ո՞ւր)՝ ամենուրեք, այլուր, առաջբերնեբերան, գյուղեգյուղ,դեսուդեն, վերուստ, տեղնուտեղը և այլն
  • Ձևի (ինչպե՞ս)՝ ակամա, արագ, արտաքուստ, գաղտագողի, միաձայն, շարունակ, չորեքթաթ, տեղը տեղին, փոխեփոխ, բարեկամաբար, գիտակցաբար, հիմնավորապես, լրջորեն, մտովի և այլն
  • Չափի (որքա՞ն, ինչքա՞ն, ի՞նչ աստիճանի, ի՞նչ չափով)՝ ամենևին, առավել, ավելի ևս, իսպառ, կիսով չափ, մեկիկ-մեկիկ, սաստիկ, շատ-շատ, փոքրիշատե, երիցս, թեթևակի, եռապատիկ և այլն։
  • Որոշ մակբայներ ընդհանրական են, որովհետև բազմիմաստ են. շուտ-շուտ (ձև, ժամանակ), տեղնուտեղը (տեղ, ձև), անընդհատ (չափ, ձև) և այլն։

Մակբայակերտ ածանցներ՝ -որեն, -աբար, -ավարի, -ապես, -ովին, -ակի։

Առաջադրանք. Գտիր մակբայները

  • Այդ հանկարծակի հանդիպումը մեզ շատ շփոթեցրեց։
  • Կարճ ժամանակում երիտասարդի կյանքում անսպասելիորեն փոփոխություններ տեղի ունեցան։
  • Սպարապետի ազնվորեն հպարտ հայացքը վկայում էր նրա մեծ հոգու մասին։
  • Ա՜խ, կմեռնեմ, ամա նա Վա՜յ թե հանկարծ իմանա,Ես ազատվեմ այս ցավից, Աչքը լալով նա մնա,։
  • Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում, կանչում ես նորից կարոտով հստակ։
  • Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված, Պարզված վերստին սրերին սուրսայր….
  • Երբ կհոգնես, կգազազեց աշխարհից, Դարձի՛ր ինձ մոտ, վերադարձի՛ր դու նորից։
  • Դու շրջում ես ամենուրեք, դու չկաս…

Գտիր տեքստից մակբայները, որոշիր տեսակը։

Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։

Գրականություն

Նախորդ դասին հանձնարարած համեմատությունների ընթերցում։

Կարդում ենք Չարենց. «Ինչ որ լավ է, վառվում է ու վառում», «Կյանքը երգի երկնքի պես…»,  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն», «Ինչքան որ հուր կա իմ սրտում», «Լուսամփոփի պես աղջիկ», «Էլի գարուն կգա, կբացվի վարդը», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Անքնություն» և այլն։

Գրավոր մեկնաբանություններ, ընտրած բանաստեղծությունների վերլուծություններ։ Չարենցի բանաստեղծությունների բնութագրական։

 

Advertisements