04.01.2019

Հայոց լեզու

  • Շարահյուսություն. Նախադասության սովորական կառուցվածք։
  • Պարզ և բարդ նախադասություններ։
  • Պարզ ընդարձակ և պարզ համառոտ նախադասություններ։

Առաջադրանք.

  1. Տրված տեքստի նախադասություններից յուրաքանչյուրի կողքին գրիր տեսակը (պարզ թե՞ բարդ)։
  2. Պարզ ընդարձակ նախադասությունները դարձրու պարզ համառոտ։
  3. Ասույթների շուրջ քո մտքերը գրիր՝ որի հետ ես համաձայն, ո՞րը քեզ համար ինչ-որ բան բացահայտեց և այլն։

Էլչին Սաֆարլիի ասույթներից
Ես չեմ փորձում երջանիկ լինել’ նախընտրում եմ պարզապես ապրել…
Միշտ հիշիր’ այս կյանքում մեզանից կախված են միայն ջանքերը, և ոչ երբեք արդյունքը:
Ցավը երջանկության մի մասն է:
Անսահման հանգստությամբ սկսում ես սպասել հենց այն ժամանակ, երբ սպասելու բան էլ չկա:
Կարևորը’ որ սպասումը լինի մեր կյանքի մի փոքր հատվածը միայն, այլ ոչ ամբողջ կյանքը:
Բաժանումից առաջ մարդու հայացքում կարոտ չկա: Դրանում ուժգին բողոք է: Բողոք’ ինքդ քո դեմ:
Ժամանակը մի միջոց է, որով Տիեզերքը ստուգում է մեր ցանկությունների իսկությունը: Երևի հենց այդ պատճառով էլ մենք երբեք միանգամից չենք ստանում ամեն ինչ:

Գրականություն

Կարդա Գրիգոր Զոհրապի «Մեղա տեր» նովելը։

  • Առաջին երկու պարբերությունները վերածիր արևելահայերենի։
  • Փորձիր գնահատել Մարտիրոս աղայի անցած ճանապարհը։
  • Փուլերի բաժանիր նրա հոգեբանական կերպարանափոխությունը։
  • Բնութագրիր Մարտիրոս աղային գրավոր։
  • Նշիր 3բառ, որ առաջին անգամ այս տեքստում ես հանդիպում։
  • Դուրս գրիր այն հատվածը, որ, ըստ քեզ, պարունակում է հիմնական ասելիքը։

 

 

Advertisements