04.09.2019

Բայի լրացումներ. խնդիրներ և պարագաներ։

Ուղիղ և անուղղակի խնդիրներ (ըստ հոլովների)

  • Ուղիղ խնդիր՝ հայցական հոլով
  • Հանգման անուղղակի խնդիր՝ տրական հոլով
  • Անջատման խնդիր, վերաբերության խնդիր, ներգործող խնդիր՝ բացառական հոլով
  • Միջոցի խնդիր, ներգործող խնդիր՝ գործիական հոլով։

Կապական կառույցներով խնդիրներ.

  • մասին՝ վերաբերության խնդիր
  • կողմից (անձնանիշ գոյականի հետ)՝ ներգործող խնդիր
  • միջոցով՝ միջոցի խնդիր

Առաջադրանք

  1. Գտիր ուղիղ խնդիրները, որոշիր՝ ինչ խոսքի մասով են արտահայտված։
  • Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը։
  • Իսկ ինքը դեռ ինչե՜ր գիտի…
  • Նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ պատմածը։
  • Ես զգացի մի ծանրություն, մի ծանր տխրություն։
  • Այդ արարքի համար երկուսին էլ հեռացրին համալսարանից։

2. Ընդգծիր անուղղակի խնդիրները և որոշիր տեսակները։

  • Ես երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևերին։
  • Ձորը լցվում է կաթնագույն ամպերով։
  • Բոլորը խուսափում էին նրա աչքերին նայելուց։
  • Նրանք հրացանների կրակոցների աղմուկով քշում էին արտերի վրայից թռչուններին։
  • Իմ վաղեմի ծանոթը կրակի շուրջ պատմում էր ջրի և ջրբաժանության մասին։

Լրացուցիչ

Կարդա տեքստը, գտիր

  1. ստորոգյալները և որոշիր տեսակները.
  2. գոյականի լրացումները (ներկիր մի գույնով)
  3. բայի լրացումները (ներկիր ուրիշ գույնով)։
  4. Դուրս գրիր խնդիրները, որոշիր տեսակները։

 

Advertisements