11.05.2018

Լրացրու հարցաթերթը

Կատարիր առաջադրանքները.

Հայոց լեզու

  1. Լրաքաղ արա օրվա լրատվական կայքերից։ Դուրս բերածդ լուրերը վերաշարադրիր և մեկ նախադասությամբ էլ մեկնաբանիր՝ ինչով է լուրը հետաքրքիր, ինչ է տալիս լուրն իմացողին։
  2. Դասավորիր նախադասությունները՝ ըստ տրամաբանական հաջորդականության.
  • Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։
  • Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։
  • Երբեմն տատս էլ էր քնում այգում. մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ մի բան էր պատմում։
  • Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։

3.  Ընտրիր փակագծում եղած բառերից նա, որը համապատասխանում է նախադասության մտքին.

9-երին-բառ

Գրականություն

Ընտրիր «Պոեզիան երաժշտության մեջ» նախագծի բանաստեղծություններից մեկը, նրա հեղինակի մասին տեղեկություններ գտիր համացանցից, լսիր երգը, տեղեկություններ գտիր նաև երգի հեղինակի մասին։ Մեկնաբանիր բանաստեղծությունը՝ համեմատելով ռուսերենից ընտրած երգ-բանաստեղծության հետ։ Ներկայացրու քո ընտրած բանաստեղծությունը պրեզենտացիայով (բանավոր ներկայացնում ես՝ օգտվելով պրեզենտացիայից)։

Պրեզենտացիա պատրաստելու համար.

  1. Վերնագիր դիր և առաջին էջի ձևավորում արա.
  2. Դիր բանաստեղծությունը, հղումով դիր նաև երգը.
  3. Դիր քո մեկնաբանությունները՝ ինչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը (ապացուցող տող կամ բառ մեջ բեր), ինչ մտխեր է առաջացնու, ինչ հետևության է մղում ընթերցողին, ինչ հետաքրքիր համեմատություն կամ պատկեր է ստեղծել հեղինակը, որ արժե հիշել.
  4. Բանաստեղծության հեղինակին ներկայացրու.
  5. Երաժշտության հեղինակին ներկայացրու.
  6. Համեմիր սլայդներդ համապատասխան նկարներով։

ՀԱՏՈՒԿ

Լսիր պատմվածքը

Գրավոր պատասխանիր հարցերին.

  1. Ո՞ր կիրճն էին որսի գնալու որսորդները։
  2. Քանի՞ հոգի էին որսորդները. ովքե՞ր էին։
  3. Ո՞ւմ տնակում էին հանգստանալու՝ որսի գնալուց առաջ։
  4. Ի՞նչ գնահատական է տալիս Օվակիմ բիձան մարդուն։ Ինչ զուգահեռ է տանում մարդու ու կենդանիների մեջ։
  5. Որսորդներից մեկի պատմած ավանդության մեջ ո՞վ է անիծում որսորդներին։
  6. Ինչո՞ւ հեղինակը չի կարողանում քնել։
  7. Ինչպե՞ս է եղջերուն դուրս գալիս անտառից բացատ։
  8. Ինչո՞ւ  հեղինակը, երբ տեսնում է եղջերուին, ասում է. «Ես շփոթվեցի, ամաչեցի…»։
  9. Փորձիր մեկնաբանել «ԵՎ այնպես տգեղ էր թվում ինձ կյանքը» տողը։
  10. Բառարանում գտիր բուղա, դափ, թվանք, պախրա, բիձա, խաղ, սիմինդր բառերի բացատրությունը։
Advertisements