9-ի քերականություն

Ապրիլի 16, 18

  1. Նախորդ դասի տեքստի ընդգծված բառերի ձևաբանական վերլուծություն։
  2. Դիմավոր բայեր. 
  • Դեմքի, թվի, ժամանակի քերականական կարգերը։
  • Բայի եղանակի քերականական կարգը։ Սահմանական եղանակ։ Սահմանական եղանակի ժամանակաձևերը։ Բաղադրյալ և պարզ ժամանակաձևեր։

Առաջադրանք

Գտիր սահմանական եղանակի բայերը, որոշիր ժամանակաձևը, սեռը, կազմությունը։

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի:

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է — այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:

Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նաիրի.-
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի …
Վահան Տերյան

***

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
Վահան Տերյան

***

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Ավ.Իսահակյան

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
Թումանյան

  • Հրամայական եղանակ

Արտահայտում է հրաման, հորդոր։

Գնա՛, տե՛ս թմկա տիրուհուն։

  • Ունի միայն երկրորդ դեմք, միայն ապառնի ժամանակ։
  • Հրամայական եղանակի բայերը շեշտ են կրում։
  • Հրամայականի ժխտականը կազմվում է մի՛  ժխտական մասնիկով, կոչվում է արգելական հրամայական։

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

***

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

***

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

***

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

***

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ըղձական եղանակ. Ըղձականի ժամանակները։ Ժխտականը։

Ենթադրական եղանակ. ենթադրական և ըղձական եղանակների նմանություններն ու տարբերությունները։ Ենթադրականի ժխտականը՝ բաղադրյալ ժամանակաձև։

Հարկադրական եղանակ. ըղձականի հետ նմանություններն ու տարբերությունները։ Ժխտականը։

Առաջադրանք. Գտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

 

Ապրիլի 9, 11

Բայածանց

Բայածանցի տեղը բառի մեջ։ Ածանցների տեսակները։

Ածանցավոր բայեր. սոսկածանցներ, դրանց փոփոխումը 2-րդ հիմքում։

Սոսկածանցներ՝ ան, են, ն, չ։
Պարզելու համար սոսկածանցավոր են, թե՝ ոչ, համեմատում ենք անորոշն ու անցյալ կատարյալը։ Անցյալ կատարյալում ն, չ սոսկածանցներն ընկնում են, ան, են սոսկածանցները վերածվում են աց-ի, եց-ի։ Եթե չեն փոփոխվում, ուրեմն սոսկածանց չեն։ Դիտարկենք ստորև բերվող բայերը։ Կարմիր ներկված են սոսկածանց կարծվողները։

Ի՞նչ անել (անորոշ)— մտնել, թռչել, հագնել, գտնել, կառչել, հայտնել բարձրանալ, մոտենալ։

Ի՞նչ արեցի (անցյալ) -մտա, թռա, հագա, գտա, կառչեցի, հայտնեցի, բարձրացա, մոտեցա։

Երևում է, որ կառչել և հայտնել բայերի չ-ն և ն-ն չեն փոխվել, ուրեմն՝ ածանց չէին։

Առաջադրանք

  1. Գտիր սոսկածանցավոր բայերը, որոշիր նաև թե որ սեռի են։
  2. Որոշիր՝ թավ գրված բառեը որ խոսքի մասին են պատկանում։

Առնետների վրա փորձ են արել։
Դիդյե Դեզորը՝ Նանսի քաղաքի՝ վարքային բնագիտության լաբորատորիայի մի գիտնական, վեց առնետի տեղավորել է մի վանդակի մեջ, որ ոսումնասիրի նրաց լողալու ընդունակությունը։ Վանդակիցմիայն մի ելք կար՝ դեպի լողավազան։ Կերամանին հասնելու համար հարկավոր էր լողալով անցնել այդ ավազանը։ Շուտով պարզվեց, որ ոչ բոլոր առնետներն են գնում կերի հետևից։ Դերերը հետևյալ կերպ են բաշխվում. երկու ստրուկ, երկու շահագործող, մեկ անկախ լողորդ և մեկ քավության նոխազ։
Երկու ստրուկները լողում էին՝ կեր բերելու։ Հենց վերադառնում էին վանդակ, երկու շահագործողներն այնքան էին սրանց ծեծում ու գլուխները սուզում ջրի մեջ, մինչև որսը բաց թողնեին։ Ստրուկներն իրենց բաժինն ստանում էին միայն տերերին կերակրելուց հետո։ Շահագործողները երբեք կուշտ ուտելու համար լողալով չէին անցնում ավազանը։ Նրանց համար հերիք էր լողորդներին քոթակելը։
Անկախ լողորդը բավականին ուժեղ էր և չէր ենթարկվում շահագործողներին։ Քավության նոխազը ո՛չ լողալ էր կարողանում, ո՛չ շահագործողներին վախեցնել։ Նա պարզապես կռվի ժամանակ թափվածփշուրներն էր հավաքում։
Խմբի նույնատիպ կառուցվածք՝ երկու ստրուկ, երկու շահագործող, անկախ մեկ լողորդ և մեկ քավության նոխազ, առաջացան փորձի բոլոր քսան վանդակներում։
Որ հիերարխիայի մեխանիզմն ավելի լավ պատկերացնի, Դիդյե Դեզորը նույն վանդակի մեջ տեղավորեց վեց շահագործողների։ Նրանք ամբողջ գիշեր կռվեցին, իսկ առավոտյան  դերերն արդեն բաշխված էին սովորական սխեմայով՝ երկու շահագործող, երկու ստրուկ, մեկ անկախ լողորդ և մեկ քավության նոխազ։
Վեց ստրուկների, վեց անկախ լողորդների և վեց քավության նոխազների վրա փորձը նույն արդյունքը տվեց։
Այս փորձերի ևս մի արդյունք Նանսիի գիտնականները պարզեցին՝ բացելով փորձարկվողների գանգերը և վերլուծելով նրանց ուղեղի վիճակը։ Սթրեսի ամենակործանիչ ազդեցությանը ենթարկվել էին ոչ թե քավության նոխազների, ոչ թե ստրուկների ուղեղները, այլ շահագործողներինը։ Նրանք վախեցած են եղել, որ ստրուկները կդադարեն իրենց ենթարկվել։

  • Պատճառական ածանցներ՝ խաղացնել, կանգնեցնել, մոտեցնել, բարձրացնել, հագցնել, կպցնել և այլն։
  • Բազմապատկական ածանցներ՝ թռչել-թռչկոտել, կտրել-կտրտել, կոտրել-կոտրատել, փշրել-փշրտել և այլն (հանել ածանցը, եթե բայ մնաց, ուրեմն իսկապես ածանց էր)։
  • Կրավորական ածանց՝ վ. խասել-խոսվել, հիշել-հիշվել, բացել-բացվել և այլն (հիշել նաև սեռը)։

Առաջադրանք

  1. Ամեն շարքից ընդգծիր երեքական ածանցավոր բայ, նշիր՝ որ ածանցն են.
  • պատռտել, զրպարտել, կոտրատել, ավարտել, փշրտել, աղարտել
  • կորչել, կոչել, հնչել, սառչել, թռչել, գոչել
  • բռնել, բեռնել, գտնել, հասնել, խրտնել, մտնել
  • հարցնել, ծովացնել, ծլեցնել, վերածնել, կերցնել, ստանձնել։

2. Կարդա տեքստը, գտիր ածանցավոր բայերը, նշիր՝ ինչ ածանց ունեն։

Ապրիլի 2, 4

  1. Արտագրիր՝ լրացնելով բաց թողած տառերը։
  2. Գտիր դերանունները, որոշիր տեսակը։

Որոշել էինք շրջագայել, հավա-ել ուշադրության արժանի հինավուր- ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի՝ հիացմունք պար-ևող պատմական հուշար-անները, ճարտարապետական կոթողները։
Շրջում էինք ձիերով, հա-թահարում լեռնաշ-թաների` հոգնություն պատճառող բնական  խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերն ազատ ար-ակելով՝ նստում էինք բար-ունքների վրա, ակնապի- նայում հազիվհազ նշմարվող օ-ագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կ-տարներն էին խայտում, արջերն էին մ-թմ-թում, գնում իրենց որ-երը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով՝ աչքի պես վճիտ. տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ «Ծովեր» են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշրը վրա էր հասնում, ճանապար-ը վստահում էինք ձիերին։ Սմբակների թափից պոկվում էին քարեր ու գլորվում, և անտառը լցվում էր ահասա-սու- արձագանքներով։

3. Թավ գրված բառերի ձևաբանական հատկանիշները գրիր։

Լրացուցիչ

  1. Գտիր շարադասության սխալները և ուղղիր.

Այս տարի շատ եվրոպական երկրներում մեծ ցույցեր եղան։

Հայաստանում նախկին Ուկրաինայի դեսպանը մեկնել է Լոնդոն։

Բոլոր երկրաշարժից տուժած ընտանիքներին պետությունը փոխհատուցում տվեց։

Մի քանի ՀՀ ճանաչված մարզիկներ կմասնակցեն օլիմպիական խաղերին։

Հանրահայտ ֆուտբոլի իսպանական ակումբները մեծ գումարներ են ծախսում լավագույն խաղացողներին գրավելու համար։

Հանցագործության վայրում գտնվել է հնամաշ տղամարդու վերարկու։

Աշխարհի գեղասահքի առաջնություններում ռուս մարզիկները միշտ պատշաճ մակարդակով են հանդես եկել։

Հանրահայտ գերմանական ընկերությունը վաճառքի է հանել իր նոր արտադրանքը։

Յուրախանչյուր Հայաստանի քաղաքացի պարտավոր է մասնակցելու այս ազգապաշտպան գործին։

Մենք պատրաստվում ենք ոչ թե մրցումների, այլ մեկնում ենք ընկերական խաղերի։

Հանրաճանաչ անգլիական «Ավե» ընկերությունը վաղուց արդեն հայկական շուկայում է։

Իսլամական համաշխարհային համաժողովը այդպես էլ չկայացավ։

Ամռան հովերի մեջ մեղմ արմավենիներն էին օրորվում։

Օրերս լույս տեսավ գրողի վերջին բանաստեղծական ժողովածուն։

Մեր երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային կապերով։

2. Թավ գրված բառերի ձևաբանական հատկանիշները որոշիր։

Բայ 

Անորոշ դերբայ, ե, ա խոնարհում։ Դիմավոր և անդեմ ձևեր։ Դերբայներ։ Անկախ դերբայներ և ձևաբայեր.

Անկախներ՝

  1. Անորոշ (-ել, -ալ)- գրել, կարդալ (անորոշ դերբայը հոլովվում է, ենթարկվում է ու արտաքին հոլովման՝ գրել(ը), գրելու, գրելու(ն), գրել(ը), գրելուց, գրելով, գրելում)
  2. հարակատար (-ած, -ացած)- գրած, կարդացած
  3. ենթակայական (-ող, -ացող)- գրող, կարդացող
  4. համակատար (-ելիս, -ալիս)- գրելիս, կարդալիս։

Ձևաբայեր

  1. անկատար (-ում)- գրում, կարդում
  2. վաղակատար (-ել, -ացել)- գրել, կարդացել
  3. ապակատար (ելու, ալու)- գրելու, կարդալու
  4. ժխտական (չեմ) գրի, կարդա

Առաջադրանք

Նախորդ օրվա տեքստից գտիր բայերը, որոշիր՝ դիմավոր են թե անդեմ, որ խոնարհման են, որ դերբայական կամ ձևաբայական ձևն է կիրառված։

 

 

Մարտի 19, 21

Դերանուն. տեսակները։

  1. Անձնական դերանուն՝ ես, դու, նա, ինքս, ինքդ, ինքը։ Անձնական դերանվան դեմքը,թիվը, հոլովը, հոլովումը. դերանվանական հոլովում։
  2. Ցուցական՝ մատնացույց անող (սա, դա, նա, սույն, նույն, միևնույն, այս, այդ, այն, այսպես, այդպես, այնպես, նույնպես, այստեղ, այնտեղ, այդտեղ, նույնտեղ….)
  3. Հարցական՝ ո՞վ, ո՞ր,  ե՞րբ, որքա՞ն, ի՞նչ, ինչպե՞ս, որտե՞ղ, ինչու՞….
  4. Հարաբերական՝ ով, երբ, ինչ, որքան, ինչպես, որտեղ։ ինչու….
  5. Որոշյալ՝ ողջ(ը), ամբողջ(ը), ամեն մեկը, ամեն մի, բոլոր(ը), յուրաքանչյուրը…
  6. Անորոշ մի, ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, որոշ, դույզն-ինչ….
  7. Ժխտական՝ ոչ մի, ոչ ոք, ոչինչ
  8. Փոխադարձ՝ իրար, միմյանց, մեկմեկու։

Առաջադրանք.

  • «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքից դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակը, եթե հոլովված է, նաև հոլովը, հոլովումը, եթե անձնական դերանուն է, նաև դեմքը, թիվը։
  • Դասավորիր պարբերություններն անհրաժեշտ հաջորդականությամբ։ Ստացված տեքստից դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակը։
  1. Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։
  2. Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։
  3. Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։
  4. Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։
  • Լրացրու բաց թողած տառերը։

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զար-արել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահ-չակ Սաադին։ Առավոտ վաղ զար-նեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պ-նված, որ վաղորդ-նի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթ-ր շղա-շներով։ Նստեց ծա-կած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջ-ն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փ-ած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թ-թ-ուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվա-ճան ու սիրավառ ար-եցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափ-ի- վարդերի մեջ թաղած։

  • Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
  • Գտիր տրված բառերի հոմանիշները տեքստում.
    անթիվ, պարգև, արշալույս, քող, ծաղկած, ունկ, ճերմակ, բառ։

 

Մարտի 12, 14

Գտիր տրված բառերում հնչյունափոխությունը, որոշիր՝ որ հնչյունն ինչպես է փոխվել.

գիրուկ, իջնել, ննջարան, համբուրել, գիսավոր, փոքրիկ, դիմակ, գուժել, դիպված,  արևմտյան, մտավոր, եզրային, դեղնաթույր, բուրաստան, ժանեկավոր, տարեմուտ, մանրավաճառ,  սանրել,  անգթություն, թուլակամ, ըմպանակ, ջրառատ, ձնախառն, սառցարան, մատենադարան։

2. Տրված բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր (առանձնացրու արմատներն ու ածանցները).

զբոսայգի, որսորդ, գործարան, ասեղնագործ, պարախումբ, արտերկիր, տձև, դաշտամուկ, բուժօգնություն, դեղատնային։

3. Լրացու բաց թողած տառերը։
Ճրա-ով մարդն ըն-ացավ առջևից, իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջ-ն քայլերով։ Ճանապարհը մութ էր, խոր-ուբոր-, և Միքայելը շարժվում էր առաջ՝ աչքը պահած առջևից լռելյայն ըն-ացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։
Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց. մի՞թե խա-կակնք էր։
-Պարո՛ն, հասանք,- հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։
Ականակիր խավարը ճեղքելով՝ Միքայելի ականջին հասան ծանոթ երգի՝ հոգին թունդ հանող խրոխտ հնչյունները։
Նրա ռունգերը ջղագ-գի- թ-թ-ացին, սիրտը թ-րտաց, կուր-քն անհանգիստ ելև-ջեց։
Այնքան անակնկալ չէր պանդոկի գոյությունը, որքան  անակնկալ էր այդ երգը օտարության մեջ։ Ուրեմն՝ իր սերունդը դարձել է պատմություն, դարձել երգ ու վիպասանք՝ հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Նա մի վայրկյան սրդողա- կանգ առավ։ Բնակորույս աստանդականի ներքին ցավից ըն-արմացած նրա հոգում ինչ-որ բան կարոտագին խլրտաց։ Տեսնես ո՞վ բերեց այդ երգն այդտեղ։ Այդ երգը իրողություն էր և ոչ թե գ-գ-ված ուղեղի մտա-ածին պատրանք։ Եվ այդ երգը ահա գալիս էր՝ տակնուվրա անելու իր խռովահույ- հոգին։

4. Առաջին նախադասությունից գտիր գոյականները, որոշիր հատուկ է, թե հասարակ, անձ է, թե ոչ անձ, թիվը, հոլովը, հոլովումը։

5. Տեքստից գտիր ածականները, որոշիր տեսակները (որակական, թե հարաբերակակն)։

Թվական

Դասական թվականներ՝ առաջին, հինգերորդ, տասներորդ և այլն

Քանակական թվականներ՝ մեկ, երկու, տաս, երկու երրորդ, կես, հինգական, երկու-երկու և այլն։

Դասական թվականների ուղղագրությունը՝ առաջին (առանձնահատուկ ձև), մնացածը՝ -րորդ կամ -երորդ վերջածանցով, որ ավելանում են արմատին։ Երեք և չորս թվականների արմատները՝ եր, չոր , ստանում են -րորդ ածանցը, արմատի հետ միասին դառնում է երկու ր՝ երրորդ, չորրորդ։

Դասական թվականը կարող է գրվել նաև արաբական թվանշաններով և -րդ մասնիկով՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ և այլն (առաջինի դեպքում՝ 1-ին)։

Դասական թվականները գրվում են նաև հռոմեական տառերով՝ I, II, VI, XII և այլն։

Չի կարելի միաժամանակ գրության երկու ձև օգտագործել, օրինակ՝ սխալ են II-րդ,  5—երորդ ձևերը։

Քանակական թվականները լինում են.
ա) բուն քանակական՝ մեկ, երեք, չորս և այլն
բ) բաշխական՝ մեկական, երեքական կամ հինգ-հինգ, ութ-ութ և այլն
գ) կոտորակային՝ մեկ երկրորդ, հինգ ութերորդ, նաև՝ կես, քառորդ և այլն։

Քանակական թվականների ուղղագրությունը՝
ա)
տասնմեկից մինչև իննսունինը գրվում են միասին բոլոր կապակցություններում
բ) ինը կամ ինն. բառամիջում ամեն դեպքում գրվում է երկու ն-ով
գ)բաշխական թվականները արմատի կրկնությամբ կազմվելու դեպքում գրվում են գծիկով
դ) կոտորակային թվականները հարադիր բարդ բառեր են, այսինքն՝ գրվում են առանձին բաղադրիչներով։

Առաջադրանք.

Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը.

Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջի, առաջին) անգամ։

Շուրջ (ութանասուն հինգ, ութսունհինգ) դպրոցականներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։

Բողոքի երթին մասնակցում էին շուրջ (հարյուր, հարուր) մարդ։

Իմ տեղը (երրորդ, երորդ) կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։

Երեխաները սովորում են Երևանի (14-երորդ, 14-րդ) դպրոցում։

Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային (VII-րդ, 7-րդ) գիտաժողովը։

Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

2.Լրացրու բաց թողած տառերը։

Սկսվել էին երկու հարյուր ի-սունմեկերորդ օրիմպ-ական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագ-տն սուրհանդակներն Օլիմպոսից ու-ևորվել էին կայսրության չորս կողմերը, նույնիսկ նրա սահմաններից դուրս՝ ազդարարելու առա-իկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակար-ը՝ վաղնջականկ ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների     դա-արեցում, և պատերազմող կողմերի  միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։
Հետմիջօր-ի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա՝ իր ոսկեդեղ-ան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապան- տաճարներն ու հուշար-անները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ուն-որներն ու չ-ավորները, կտրի- ը-բոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով.  նրանք տանում էին կայսեր պատգարակը։

3. Տեքստից գտիր ածականներն ու թվականները, որոշիր տեսակները։

4. Տեքստում գտիր տրված բառերի հոմանիշները.
Լրաբեր, ճանապարհվել, տեղեկացնել, հին, մարտական, հանձնարարել, արփի, ճառագայթ, առատորեն։

 

Մարտի 5, 7

Գտիր գոյականները, որոշիր՝ որ հոլովով են դրված.
Վերջերս հայտնաբերվել է ձողաձկան՝ իր գերարագ մուտացվելու ընդունակությամբ գիտնականներին զարմացրած տեսակ։
Այս տեսակը, որ բնակվում է սառը ջրերում, նշանակալիորեն ավելի զարգացած դուրս եկավ, քան տաք ջրերում հանգիստ ապրող ձողաձկները։ Գիտնականները ենթադրում են, որ ցածր ջերմաստիճանի պատճառով մշտական սթրեսը մշակել է ձողաձկան այս տեսակի մեջ զարմանալի դիմացկունություն։Երեք միլիոն տարի առաջ մարդը ձեռք է բերել բարդ մուտացիայի ճիշտ այդպիսի ընդունակություն։ Հիմա դա ոչ լրիվ է արտահայտվում, քանի որ ուղղակի էլ պետք չէ։ Բայց պահպանվում է, համենայնդեպս։ Ժամանակակից մարդն իր գեներում թաքնված հսկայական ռեսուրսներ ունի, որոնցից չի օգտվում, որովհետև դրա կարիքը չկա։

Կազմիր գտածդ գոյականներից եզակի թվով դրվածների հոգնակին, որոշիր՝ բոլո՞ր գոյականների հոգնակին է հնարավոր կազմել։

Գոյականի հոլովումը. 

Արտաքին՝ ի, ու, ան, ոջ, վա, ց հոլովումներ

Ներքին՝ ա, ո հոլովումներ։

Հոլովումը պարզում ենք գոյականը դարձնելով եզակի սեռական։
Նշված հոլովումներում չտեղավորվող գոյականների հոլովումը այլաձև է։

Առաջադրանք. 

Դասավորիր նախադասությունները՝ ըստ տրամաբանական հաջորդականության.

Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։

Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։

Երբեմն տատս էլ էր քնում այգում. մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ մի բան էր պատմում։

Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։

2. Գտիր գոյականները, որոշիր դրանց հոլովն ու հոլովումը։

3. Գտիր տրված նախադասություններում գոյականները. որոշիր հոլովն ու հոլովումը։

Պետրոսին հարկավոր էր մի ծածկ՝ անձրևից պատսպարվելու համար։

Նրա գրասենյակի ողջ կահ-կրասին մի խարխուլ սեղան էր։

Սենյակի անկյունում մի ավել կար, որ անգործածելի լինելու պատճառով դարձել էր սարդի բույն։

Հանկարծ մրրկաշունչ կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, շպրտվեց մի կողմ և թաղվեց գետնում։

Ածական անուն

Ածականի տեսակները.

Որակական ածակակն՝ որակ- մեծ, գեղեցիկ, բարձր, փոքր և այլն

Հարաբերական ածական՝ հարաբերություն այլ գոյականի հետ-փայտյա, քաղաքային, ծովափնյա, անգլուխ և այլն։

Համեմատության աստիճանները

Դրական՝ ուղիղ ձևը՝ առանց համեմատելու (մեծ, գեղեցիկ և այլն)

Բաղդատական՝ տարբեր առարկաների նույն հատկանիշի առավել կամ պակաս չափ. կազմվում է ավելի  և պակաս բառերի միջոցով (ավելի մեծ, պակաս գեղեցիկ և այլն)

Գերադրական՝ հատկանիշի առավելագույն չափ. կազմվում է ամենա- նախածանցի կամ  -ագույն վերջածանցի միջոցով. (ամենամեծ կամ մեծագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն)

Համեմատության աստիճան ունեն միայն ոակական ածականները, բայց ոչ բոլոր որակական ածականները։ Իմաստով պայմանավորված որոշ ածականներ չունեն համեմատության աստիճան (ճաղատ, բոբիկ, ամուրի, էգ, արու, դատարկ և այլն)

Առաջադրանք

Որոշիր՝ տրված ածականներից որը որ տեսակի է.

Կարմիր, համեղ, թվային, տնական, մեծ, հյութալի, հայկական, բարձրաբերձ, մութ, արևոտ, պարարտ, քնկոտ։

2. Լրացրու բաց թողած տառերը։ Գտիր ածականները, որոշիր՝ որ տեսակի են.

Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները՝ վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բո-բոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զար-արվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո՛, դա հին ու իմաստուն երկիր էր, ա-քատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հ-դս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք՝ հայերս, թողել էինք ու հեռացել՝ անզոր մ-կտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հե-կլտոցը, աղեխար- ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղ-ում. անակնկալ խոր-ակը մոլեգին իջել էր հինավուր- երկրի վրա։ Ան-րեն բռնակալն իր սուրը կա-կա-եց դեպի խոնարհ գեղ-ուկի խեղճ հյուղը և միլ-նավոր ա-բասիր սրտեր խո-խո-եց։ Անթիվ երազներ իսպառ վերացան, և անհամար հույսեր՝ նվիրական, եթերային, ի դերև ելան։ հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ ան-րեն հաշվեհարդարից։

 

Փետրվարի 26, 28

Խոսքի մասերը. Գոյական. Գոյականի քերականական հատկանիշները՝ հատուկ-հասարակ, անձ- ոչ անձ, որոշյալ-անորոշ, եզակի-հոգնակի, հոլով, հոլովում։

Գոյականի հոգնակի թվի կազմությունը. ընդհանուր կանոնը՝ միավանկերը ստանում են էր, բազմավանկերը՝ ներ։

միավանկ բառեր, որ կարծես -ներ են ստանում. մուկ, ձուկ, մատ, նուռ, հարս, եզ, ծունկ, թոռ, բեռ, գառ, դուռ, լեռ, ծոռ։

 Բազմավանկ բառերը -եր են ստանում, եթե վերջին բաղադրիչը միավանկ գոյական է (բայց ոչ բայարմատ)- ձեռագիր-ձեռագրեր, դեղատուն-դեղատներ, տոնածառ-տոնածառեր և այլն։ Բայց՝ պատմագիր-պատմագիրներ, ժամացույց-ժամացույցներ, մեծատուն-մեծատուններ և այլն։

Գաղտնավանկով երկվանկ գոյականները, եթե 2-րդ վանկն է գաղտնավանկ, ստանում է -եր, եթե առաջինը՝ -ներ։ Օրինակ գը-րիչ+ներ, բայց տե-տըր- տետրեր։  

սպա, սպունգ, ստվեր և նման այլ բառեր սկզբում գաղտնավանկ ունեն (ըս-պա, ըս-պունգ և այլն), դրա համար էլ կազմում են -ներ-ով։

Կին և մարդ գոյականների հոգնակին՝ կանայք, մարդիկ։

Կազմիր տրված գոյականների հոգնակին. որտեղ հնչյունափոխություն կա, որոշիր հնչյունափոխությունը.

ստեղնաշար, ծաղկանախշ, շարասյուն, ձկնկուլ, օրինագիծ, ժանր, թագակիր, խաչքար, հավատարմագիր, մարզատոն, ուղեցույց, հիվանդայց, մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր.

հայագետ, գործազուրկ, մարդասեր, ծաղկաթերթ, տեսակետ,օրացույց, շարասյուն, նախագահ, անտառահատ, երկնաքեր, սևամորթ, նետաձիգ, քարտաշ, նստացույց, հանքափոր, հանքահոր։

2. Գտիր հոգնակիի կազմության սխալները և ուղղիր.

լապտերավառեր, ծաղկատոներ, գետեզրեր, ոտնաձաններ, վերնագրեր, ծոռեր, հորաքույրեր, սրճեփեր, սանրեր, սողուններ, ասուլիսեր, աստեր։

3. Դասավորիր նախադասությունները տրամաբանական հերթականությամբ։

Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց։

Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։

ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։

Գիական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։

5. Դասավորիր պարբերություններն ըստ տրամաբանական հաջորդականության.

Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։

Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։

Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։

Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։

 

6. Պարբերությունները դասավորիր տրամաբանորեն ճիշտ հավորդականությամբ։

26 տարեկան էր, երբ ձեռնարկեց անհավատալի դժվար մի աշխատանք։ Մի քանդակագործ ավելի քան 5 մետր բարձրությամբ մարմարե մի բեկորից սկսել էր արձան քանդակել, բայց փչացրել էր մարմարն ու այդպես էլ թողել։ Լավագույն վարպետներն անգամ հրաժարվում էին այդ խեղված մարմարից  քանդակ ստեղծելուց։

Քանդակագործն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին։ Լայն բացած աչքերով նայում է նա հսկային՝ ձախ ձեռքում սեղմած պարսատիկը։ Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ։

Միքելանջելոյի մանկությունն անցել է Ֆլորենցիայում։ Արվեսիագետի նրա տաղանդը վաղ դրսևորվեց, և նա, հակառակ հոր կամքին, որոշեց նվիրվել արվեստին։ Տասներեք տարեկան էր, երբ դարձավ նկարչի աշակերտ, իսկ շուտով հոյակապ քանդակների հեղինակ էր արդեն։

Միքելանջելոն հանձն առավ այդ գործը։ Երեք տարի անց քանդակը պատրաստ էր։ Հինավուրց առասպելը պատմում է, որ մենամարտում Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամուն՝ հսկա Գողիաթին։

 

Գոյականի հոլովները

Հոլով հասկացությունը։ Հոլովները՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական։

Ուղղական և իրանիշ հայցական հոլովների տարբերությունը — ա) ենթական, ստորոգելին, որոշիչը և կոչականը դրվում են ուղղականով։ բ)Շփոթությունը՝ իրանիշի դեպքում։ Ճշտելու համար նույն նախադասության մեջ անձնանիշ գոյական դնել։ Եթե մնաց ուղիղ ձևով, ուրեմն ուղղականն է։ 

Սեռական և տրականի շփոթությունը- արևելահայերեն սեռականը երբեք հոդ չի ստանում։ Եթե հոդը դնում ենք ու ստացվում է, ուրեմն տրականն է։

Անձնանիշ հայցականի ու տրականի շփոթությունը- տրված նախադասության մեջ տեղադրել իրանիշ գոյակակն։ Եթե մնաց հոլովված ձևով, ուրեմն տրականն է, եթե դարձավ ուղղականի նման, ուղեմն հայցականն է։

Առաջադրանք. Տրված տեքստից գտնել գոյականները, որոշել քերականական հատկանիշները։

Թե որտեղից են հայտնվում սև ամպի նման մեծ մորեխները, երկար ժամանակ հարց էր մնում։ Դրանց երամների տեղաշարժը սովորական բնական երևույթ չէ։ Դա մարդու գյուղատնտեսական չափազանց եռանդուն աշխատանքի հետևանք է։ Հսկայական տարածքներ ցանում են միևնույն կուլտուրան, ու դրանով սնվող միջատները սկսում են մեծ քանակությամբ հավաքվել նույն տեղում և, բնականաբար, արագ ու անզուսպ բազմանալ։ Մինչև մարդու միջամտելը մորեխն անվնաս միջատ էր, որ չէր հավաքվում հսկայական խմբով։ Բայց մարդու՝ աշխարհը փոխելու փորձին նա յուրովի պատասխանեց։

Եթե մարդը երկրակեղևը ցնցող ատոմային ռումբ է պայթեցնում, Գեան պատասխանում է երկրաշարժով։ Եթե մարդը արդյունահանում է նավթ՝ Երկրի սև ոսկին, թունավոր գոլորշիներով, որոնք հավաքվում ու հեղձուցիչ ամպ են դառնում, Երկիրը պատասխանում է ջերմաստիճանի բարձրացմամբ։ Դա սառցադաշտերի հալչելու և ջրհեղեղի պատճառ է դառնում։

Մարդը դեռ չի հասկացել, որ իր հարազատ մոլորակը պատասխանում է իր ամեն մի մարտահրավերին, և զարմանում է, երբ տեղի է ունենում մի բան, որ ինքը կոչում է «բնական աղետ»։ Իրականում աղետները «արհեստական» են և տեղի են ունենում, քանի որ մարդը չի կարողանում իր մոլորակի հետ երկխոսություն վարել։

2. Կարծիք գրիր մարդու գործունեության հետևանքով էկոլոգիական աղետի մասին։

 

Փետրվարի 19, 21

Բառիմաստ. հոմանիշներ, հականիշներ, համանուններ, բազմիմաստ բառեր.

Կատարիր նախորդ դասի համար նախատեսված 5-րդ առաջադրանքի 3-րդ և 4-րդ կետերը։

Գտիր տրված բառերի բացատրությունները բացատրական բառարանից

Գավիթ, դերձան, փարախ, մրուր, դրասանգ, եղրևանի, նախճիր, դիպակ, սյուք, շամբ, երիվար, անապական, անդուլ, դժնի, անգո, անըստգյուտ, բարձիթողի, անագորույն, անշեջ, զտարյուն։

3. Գտիր տրված բառերի բացատրությունը բառարաններից

Առինքնել, գռփել, թովել, աղճատել, տարակուսել, կարապետ, քաջք, դշխո, երաշխիք, բաղձանք, առհավատչյա, անամոք, անձիրք, միալար, ապիկար, կարկառուն, անարգ, գայթել, բարձիթողի։

4. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.

Ակնածել, թախանձել, գանահարել, անրջել, խարազանել, ամիճ, անթացուպ, կռուփ, ասպար, բույր, ակութ, գեղմ, գուղձ, ըմպանակ, ամեհի, ուրույն, բռնազբոսիկ, զգլխիչ, արգասավոր, ազնավուր։

5. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.
անդաստան, բավիղ, խթան, ապավեն, նոխազ, վեմ, ակոս, պրկել, ամբաստանել, հառնել, ամոքել, սփոփել, գժդմնել, բաղձալ, հերկել, բաղդատել, ծավի, խոպան, բանուկ, բիլ, բորբ։

6. «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից գտիր հետևյալ բառերի հականիշները.

աղմկոտ, առույգ, լուսավոր, ընտանի, ժամանակավոր, ծիծաղկուն, մեռած, խուսափել, երեկո, գետնամած, պախարակել։

7. «Իմ երգը» բանաստեղծությունից գտիր տրված բառերի հոմանիշները.

տաղանդ, ընդարձակ, նվիրել, անսպառ, վախ, աղետ, ցանել, երջանիկ։

Փետրվարի 12, 14

Բառակազմություն. պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառեր։

Առաջադրանքներ

Կազմիր բարդ բառեր՝ ընտրելով սյունակներում տրված բառերից մեկական արմատ.
արմատ

Կազմիր բարդ բառեր՝ ընտրելով սյունակներում տրված բառերից մեկական արմատ.26

Երկու սյունակներից ընտրիր մեկական արմատ և նոր բառ ստացիր։

10-երին3Կազմիր բարդ բառեր
9-երբառ.png

5. Աշխատանք սխալների շուրջ, որ սովորաբար լինում են.

Գտիր շարադասության սխալները և ուղղիր.

Այս տարի շատ եվրոպական երկրներում մեծ ցույցեր եղան։

Հայաստանում նախկին Ուկրաինայի դեսպանը մեկնել է Լոնդոն։

Բոլոր երկրաշարժից տուժած ընտանիքներին պետությունը փոխհատուցում տվեց։

Մի քանի ՀՀ ճանաչված մարզիկներ կմասնակցեն օլիմպիական խաղերին։

Հանրահայտ ֆուտբոլի իսպանական ակումբները մեծ գումարներ են ծախսում լավագույն խաղացողներին գրավելու համար։

Հանցագործության վայրում գտնվել է հնամաշ տղամարդու վերարկու։

Աշխարհի գեղասահքի առաջնություններում ռուս մարզիկները միշտ պատշաճ մակարդակով են հանդես եկել։

Հանրահայտ գերմանական ընկերությունը վաճառքի է հանել իր նոր արտադրանքը։

Յուրախանչյուր Հայաստանի քաղաքացի պարտավոր է մասնակցելու այս ազգապատպան գործին։

Մենք պատրաստվում ենք ոչ թե մրցումների, այլ մեկնում ենք ընկերական խաղերի։

Հանրաֆանաչ անգլիական «Ավե» ընկերությունը վաղուց արդեն հայկական շուկայում է։

Իսլամական համաշխարհային համաժողովը այդպես էլ չկայացավ։

Ամռան հովերի մեջ մեղմ արմավենիներն էին օրորվում։

Օրերս լույս տեսավ գրողի վերջին բանաստեղծական ժողովածուն։

Մեր երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային կապերով։

Փակագծերում եղած բառերից ընտրիր նախադասության իմաստին համապատասխանը։9-եր

Ընտրիր փակագծում եղած բառերից նա, որը համապատասխանում է նախադասության մտքին.9-երին-բառ

 

 

Հնչյունաբանություն և հնչյունափոխություն

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.

Երբ Փարիզում էի մի քանի ընկերներից աման-րը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։
Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պ-նասեր կանյաք հագնված ամենավերջին նորաձևությամբ պ-րանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջ-ղերի և ման-կների ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախ-իղ լույսով։
Դահլիճը լուսավորված էր ի-ը-տասը հսկա ջահերով որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։
Որոտընդոստ երաժշտությունը թնդաց և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչ-ն ծիծաղ քրքիջ ու զվար- ձայներ։
Ակնդետ նայում էի շուրջս մոտիկն ու հեռուն բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել որև- տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ նույն հավատով ընդունելու եկող տարին։
Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովա-ուկ մանուկներին որ ներս էին խ-կվել և կ-կվել դռան մոտ։
Զարհուրելի բան է աշխարհը ասաց ընկերներիցս մեկը քանի դեռ աղքատ կա շուրջդ երջանիկ չես կարող լինել։

2.Որոշիր՝ տրված բառերում ինչ հնչյունափոխություն կա.
Սանդղահարթակ, ծնրադիր, արևմտյան, անգթություն, ըմպանակ, ջրառատ, լրագիր, ձվածեղ, կատվառյուծ, կակղամորթ։

3. Ուղղիր տրված բառերի սխալները

Ուխտադրույժ, տարրընթաց, ուղղեգրություն, ընդդարմանալ, կցկվել, պարկել։

4. Գտիր տրված բառերում կատարված հնչյունափոխությունը (հնչյունափոխությունները).

փխրուն, մանրավաճառ, եզրային, ծնրադիր, բարձրաձայն, արկղիկ, երփներանգ, ցածրահասակ, ծանրաձող, դստրիկ, մեղրածոր, կատրծրանալ, սանրել, փոքրիկ։

5. Որոշիր տրված բառերում կատարված հնչյունափոխությունը.

գրաբար, սնափառ, խճուղի, գետնամած, թախծալի, կոշկակար, երկնային, սաստկական, տարեվերջ, մտավոր, դեղնաթույր, ննջարան, տարեմուտ, մտավախություն, ուսուցչական, նշաձող, վշտակից, հետնադուռ, ալեծուփ, մշտադալար, լսարան, հոգյակ, սրտակից, վերնատուն, ձգողական, կրավորական, թվական, հանգստարան։

7.Հնչյունափոխություն. գտիր տրված բառերում հնչյունափոխությունը.
գիրուկ, գիսավոր, դիմակ, դիպված, իջնել, միջակ, շիջել, պիտանի, վիմագիր, տիրույթ, Ներսիսյան, զինվոր, հանդիսություն, իգական, գիտունիկ։

8. Լրացու բաց թողած տառերը և կետադրիր։
Ճրա-ով մարդն ըն-ացավ առջևից իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջ-ն քայլերով։ Ճանապարհը մութ էր խոր-ուբոր- և Միքայելը շարժվում էր առաջ աչքը պահած առջևից լռելյայն ըն-ացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։
Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց միթե խա-կակնք էր։
Պարոն հասանք հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։
Ականակիր խավարը ճեղքելով Միքայելի ականջին հասան ծանոթ երգի հոգին թունդ հանող խրոխտ հնչյունները։
Նրա ռունգերը ջղագ-գի- թ-թ-ացին սիրտը թ-րտաց կուր-քն անհանգիստ ելև-ջեց։
Այնքան անակնկալ չէր պանդոկի գոյությունը որքան  անակնկալ էր այդ երգը օտարության մեջ։ Ուրեմն իր սերունդը դարձել է պատմություն դարձել երգ ու վիպասանք հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Նա մի վայրկյան սրդողա- կանգ առավ։ Բնակորույս աստանդականի ներքին ցավից ըն-արմացած նրա հոգում ինչ-որ բան կարոտագին խլրտաց։ Տեսնես ով բերեց այդ երգն այդտեղ։ Այդ երգը իրողություն էր և ոչ թե գ-գ-ված ուղեղի մտա-ածին պատրանք։ Եվ այդ երգը ահա գալիս էր տակնուվրա անելու իր խռովահույ- հոգին։

Advertisements