04.28.2017

Նախապատրաստում մեդիաուրբաթին. տրված հատվածների ընթերցում։

Հատված 1-ին

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի: Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փնչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով…

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:

Հատված 2-րդ

Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան:

Ցնծա՛, զվարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճվեա՛ց, զվարթացի՛ր, գեղեցի՛կդ իմ Հրազդան:

Թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զվարճալից ուռճասցի՛ն, ծաղկեսցի՛ն. ընձյուղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն պտուղս հազարավորս, սերմանիս բյուրավորս՝ ի կերակուր իմ սերնդոց, ի ցնծություն իմ զավակաց, ի վայելչություն իմ ազանց դյուցազանց:

Հրազդա՛ն, գեղեցի՛կդ իմ Հրազդան:

Հատված 3-րդ

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:

Ո՞վ քեզ առաջ՝ ուրախ ձայնիվ, քաղցրամոք ժպիտիվ ողջույն տվեց, քո համն առավ, քո ջուրը խմեց, քո ծաղիկներիցը խնդալով, ցնծալով հոտ քաշեց, քո հով, զովարար ղրաղին էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, էդ անդրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյացդ երկա՜ր հիացյալ, ապշյալ մնալով՝ խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք, քերովբեական լեզվով գոչյաց.

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛: