Ընտրությամբ 10-րդ

17.10

Ածական, տեսակները։ Համեմատության աստիճանները։ Ածականի և մակբայի տարբերությունները։ Ածականի և հարակատար, ենթակայական դերբայների տարբերությունները։ Ածականի և գոյական որոշչի տարբերությունները։

Առաջադրանք.
Ավ.Իսահակյանի «Աբու- Լալա Մահարի» պոեմի տրված հատվածից դուրս գրիր ածականները, որոշիր տեսակները։
Գտածդ ածականները բառակազմական վերլուծության ենթարկիր։ Առանձնացրու ածականակերտ ածանցները։

Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով` Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր, Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով, Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն, Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով, Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա, Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում. Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

– Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը, – Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:

Գնա մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն, Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում:

Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական, Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:

 

 

15.10

Գոյականի թվի կազմությունը։ Հոլովներ և հոլովում։

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Տեքստում գտիր գոյականները, որոշիր հոլովն ու հոլովումը։
  3. Տեքստում գտիր 5 հնչյունափոխված բառ։
  4. Տեքստում գտիր 3 բարդ բառ։
    Մի լուս-կա երեկո երբ պատ-գամբում ավարտվել էր ընտան-կան առ-րյա զրույցը գեներալը կ-թնած իր գրասեղանին խորասուզվել էր ինչ-որ նամակի ընթերցանության մեջ։Այսպես էր սկսվում նամակըՁեզ գրում է բնօ-անից արմատահան եղած տարաշխարհիկ մի հայ կին որը զ-րուգիշեր երազել է գտնել իր եղ-որը թուրքական յա-աղանից փրկված միակ հարազատին աշխարհիս վրա։ Երկար ժամանակ չէի կարող գրել վախենում էի հ-դս ցնդեին այն երազները որոնցով լցվել էր հոգիս այնպես անսպասելի-րեն։

    Ծնվել եմ Վանա ծովի ափամերձ մի փոքրիկ գյուղում։ Բոլորը հիշում եմ և մեր երկնակա-կա- միգամած լեռները, և խոր ու խավարչտին ձորերը և մեր հու-թի ու բե-ի արտերը և մեր մշտածու- լիճը և Ա-թամարի հն-րյա վանքը կղզու վրա թառած։ Կա արդյոք մի ուրիշ չքնաղ երկիր ինչպիսին մերն էր և որից զրկեց մեզ թշնամին։ Հիշում եք արդյոք Դուք այդ ամենը։

14.10

Ձևաբանություն. խոսքի մասեր։ Գոյական։ Գոյականի գլխավոր հատկանիշները. թիվ, հոլով, հոլովում։

  • հոգնակիի կազմությունը
  • հոլովման տեսակները
  • հոլովումներ։

Առաջադրանք

Կարդա բանաստեղծությունը։ Ընտրիր գոյականները, որոշիր դրանց թիվը, հոլովը և հոլովումը։

Ավ.Իսահակյան. Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։

07.10

  1. Գտիր հոմանիշներից բաղկացած շարքերը։ (Էջ 27,1-13)
  2. Գտիր հակնիշներից կազմված շարքերը (էջ 29-ից)
  3. Գտիր համանունները (էջ 30-ից)։
  4. Նախադասություններում ընտրիր և տեղադրիր անհրաժեշտ բառը (էջ 31-ից)։

 

01.10

Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի։ Մենիմաստ և բազմիմաստ բառեր։ Բազմիմաստության մեջ փոխաբերության դերը։ Համանուն բառեր։ Հոմանիշներ և հականիշներ։

Առաջադրանքներ

  1. Փոխաբերական իմաստով նախադասությունների մեջ կիրառիր հետևյալ բառերը.
    փոր, թութակ, կապիկ, աղվես, սիրտ, սև, քաղցր։
  2. Ընտրիր հոմանիշների հինգ եռյակ.
    անշարժ, անսահման, անշուք, անբասիր, անուղղելի,անպատշաճ, անմիտ, անծայր, անկաշկանդ, անհարմար, անիմաստ, անեզր, անապակ, անպատեհ, անհեթեթ,
    անպաճույճ, անաղարտ, անզարդ։
  3. Ընտրիր հականիշների վեց զույգ.
    հակիրճ, հնաոճ, յուրային, բանիմաց պարտադիր, օտար, երկար, օրինաչափ,անտեղյակ, կամավոր, փառահեղ, սակավ, բազում, անկանոն։
  4. ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
    ա) շվի, կար, վայրի, մայթ, նիզակ, աներ, ստեր, պայտ, վարսանդ, վանեցի
    բ) բուն, ոլորել, անել, կողին, կաղին, շպար,բարձեր, մորի, վազի, լեզգի
    գ) խարանել, անարգել, տեղալ, աղային, խնամի, թշնամի, սիրելիս, կրքեր, այրեր, կերկեր։

Վերջ

30.09

  1. Տրված բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր.
    դիրքավորվել, միջնակետ, հասունացում, գլխագին, սահմանապահ, ձևականություն, երջանկաբեր, բուրմունք, ամենաուղիղ, խճանկար։
  2. Տրված սյունակներից մեկական արմատ և ածանց ընտրիր և կազմիր վերջածանցավոր բառեր.

9-1

3. Տրված սյունակներից ընտրիր մեկական արմատ և բարդ բառեր ստացիր.

9-3

26.09

  1. Բառակայմական վերլուծության ստուգում։
  2. Բառակազմական վերլուծության ենթարկիր ինչք, անհույս, ասացվածք, կողմնակի, ուղեկալ, մարդկային, շիկակարմիր, դյուրին, հուզական, նկատառում բառերը։
  3. Տրված սյունակներից մեկական արմատ ընտրելով՝ կազմիր բարդ բառեր։9-երբառ

24.09

Բառագիտություն. իմաստաբանություն և բառակազմություն.

Արմատ՝ բառի հիմնական իմաստն արտահայտող մասը։ Կարող է լինել.

  • առանձին կիրառություն ունեցող՝ տարրական (տարր), մեղմորեն(մեղմ)
  • անռանձին կիրառություն չունեցով՝ հեռաստան (հեռ), թաքուստ (թաք)

Ածանց. կարող են ավելանալ արմատի սկզբից կամ վերջից։ Ըստ դրա՝ լինում են

  • նախածանցներ՝ անընկեր, պարագլուխ, տձև

վերջածանցներ՝ կծու, գրիչ, աղի։

Ուշադրություն. ածանցը կարող է հայտնված լինել բառի մեջտեղում։ Հարկավոր է դիտել ածանցի դիրքը ոչ թե բառի այլ արմատի նկատմամբ։

Օրինակ՝ գրչակից-գր(արմատ)+իչ (ածանց)+կից(արմատ։ -իչ ածանցը գր արմատին է ավելացել (գրիչ), դրա համար էլ վերջածանց է (թեպետ բառի մեջտեղում է)։

Բառի բաղադրիչները երբեմն միանում են հոդակապով։ Հայերենն ունի միայն ա հոդակապը։ Բայց երբ նախորդ բաղադրիչը վերջանում է ի-ով, ի-ն միանում է ա հոդակապին ու դառնում ե՝ գինի+ա+վաճառ-գինեվաճառ։ Այս դեպքում հոդակապը չի չքացել։ Բառը համարվում է հոդակապ ունեցող։

տաբանություն և բառակազմություն։

Արմատ՝ բառի հիմնական իմաստն արտահայտող մասը։ Կարող է լինել.

  • առանձին կիրառություն ունեցող՝ տարրական (տարր), մեղմորեն(մեղմ)
  • անռանձին կիրառություն չունեցով՝ հեռաստան (հեռ), թաքուստ (թաք)

Ածանց. կարող են ավելանալ արմատի սկզբից կամ վերջից։ Ըստ դրա՝ լինում են

  • նախածանցներ՝ անընկեր, պարագլուխ, տձև

վերջածանցներ՝ կծու, գրիչ, աղի։

Ուշադրություն. ածանցը կարող է հայտնված լինել բառի մեջտեղում։ Հարկավոր է դիտել ածանցի դիրքը ոչ թե բառի այլ արմատի նկատմամբ։

Օրինակ՝ գրչակից-գր(արմատ)+իչ (ածանց)+կից(արմատ։ -իչ ածանցը գր արմատին է ավելացել (գրիչ), դրա համար էլ վերջածանց է (թեպետ բառի մեջտեղում է)։

Բառի բաղադրիչները երբեմն միանում են հոդակապով։ Հայերենն ունի միայն ա հոդակապը։ Բայց երբ նախորդ բաղադրիչը վերջանում է ի-ով, ի-ն միանում է ա հոդակապին ու դառնում ե՝ գինի+ա+վաճառ-գինեվաճառ։ Այս դեպքում հոդակապը չի չքացել։ Բառը համարվում է հոդակապ ունեցող։

Առաջադրանք

  1. Տրված բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր.

հուշարար, վրեժխնդիր, որմնասյուն, ներաշխարհ, տարալեզու, եռաժանի, հեռասատան, թաքուստ, խոսուն, հարկատու, հենարան, վայրի, տուրք, ծորակ։

2.  Սյունակներից ընտրելով մեկական արմատ և վերջածանց՝ կազմիր վերջածանցավոր բառեր։9-ածանց1

3. Սյունակներից ընտրելով մեկական ածանց և արմատ՝ կազմիր նախածանցավոր բառեր։

9-ածանց

 

19.09

Հնչյունափոխություն. Ձայնավորների հնչյունափոխությունը, երկհնչյունների հնչյունափոխությունը։ Հնչյունափոխված և չհնչյունափոխված արմատ։ Հնչյունափոխություն բառակազմության արդյունքում։

17.09

Բաղաձայնների ուղղագրությունն ու ուղղախոսությունը. բ-պ-փ, գ-կ-ք, դ-տ-թ, ջ-ճ-չ, ձ-ծ-ց։ Վանկ, բաց և փակ վանկեր։ Վանկատման կանոնները։

 

Advertisements