09.04.2019

«Իմ կրթական հավակնությունները» նախագիծ

Ուսումնական պլանՊետական և կրթահամալիրային ուսումնական պլանների, ծրագրերի ուսումնասիրում, համեմատում։ Աշխատանք խմբերով։

Գնահատում.

  • Որքանով է իմ վարքը կախված ուրիշի, այդ թվում և ուսուցչի գնահատումից։
  • Որն է ուսուցման մեջ գնալհատման դերը։
  • Գնահատման ինչ տեսակներ են օգտագործվում։
  • Իմ կարծիքով գնահատման որ ձևն է ամենահարմարը։
  • Արդար ու անարդար գնահատման մասին։
  • Գրառումներ քննարկման թեմաներով։
  • Քննարկման թեմայի որոշում։

Թեմաների առաջարկ՝

  1. Ազատության չափը դպրոցում. ստիպե՞լ, թե չստիպել սովորել։
  2. Ընտրության իրավունք և ընտրության կարողություն. ես գիտե՞մ՝ ինչ եմ ուզում սովորել։
  3. Գնահատումը օգնում, թե՞ խանգարում է ուսուցմանը։
  4. Եթե քննությունները չլինեին, ինչպես կկազմակերպեի իմ ուսումնական տարին։