02.20.2020

  1. Բարդ նախադասություն, բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցները։ Համադասական շաղկապներ.
  • Մենադիր՝ և, ու, իսկ, բայց, սակայն, կամ, էլ, նաև, այլև, նույնիսկ, անգամ, մանավանդ , մինչև իսկ, բայց և, բայց և այնպես, կամ թե, և կամ, մինչև անգամ
  • Զուգադիր՝ ոչ միայն… այլև, ոչ թե… այլ, թեև…բայց, չնայած… բայց և այնպես
  • Կրկնադիր՝  կա՛մ…կա՛մ, և՛…և՛, թե՛… թե՛, ո՛չ…. ո՛չ, է՛լ… է՛լ, և այլն։

2. Բարդ ստորադասական նախադասություն։ Բաղադրիչ նախադասությունների հարաբերությունը։ Երկրորդական նախադասության բնույթը։

Առաջադրանք.

  1. Կետադրիր տեքստը։ 
  2. Գտիր բարդ նախադասությունները, որոշիր տեսակները։
  3. Շարահյուսական վերլուծության ենթարկիր տեքստի բարդ ստորադասական նախադասությունը։

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը տիրելով Լիբիային և Եգիպտոսին իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը նա ուխտադրուժ էր արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը պարթևներից մի լավ ջարդ ստանալով զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է խուճապահար հասնում Հայաստան օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ  խորամանկ դիվանագետ հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին այլև ապաստան է տալիս ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային Արտավազդին տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։