02.28.2020

Թումանյանի բանաստեղծությունները

  1. «Հայոց լեռներում» և «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունների շուրջ գրառումդ կարդա ընկերներիդ համար։
  2. Կարդա «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը։ Տեղեկություններ գտիր Թումանյանի՝ այդ շրջանում գործունեության մասին։ Ամենահետաքրքիր տեղեկությունները հավաքիր քո բլոգում։
  3. Գտիր աշխարհագրական անունները քարտեզների վրա։ Փորձիր բացատրել լայն աշխարհագրության դերն այս բանաստեղծությունում։ Առանձնացրու ըստ քեզ բանաստեղծության առանցք հանդիսացող տողը (տողերը)։
  4. Կարդա «Բարձրից» բանաստեղծությունը։
  • Հատվածների բաժանիր բանաստեղծությունը
  • փորձիր մեկնաբանել՝ «Մարդկային ամեն հնարքներից վեր», «Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ», «Եվ հայրենիքներն անձուկ նրա մեջ, Եվ աստվածները նրանց զանազան, Եվ սուրբերը խիստ, խտրող ու դաժան», «Ու ոչ մի երկիր չկա հանգչելու – Խոր, արարչական հանգիստն անխռով» տողերը։
  • Ինքդ առանձնացրու տողեր, որոնք, քո կարծիքով, բանաստեղծության համար առանցքային են։
  • Էսսե գրիր Թումանյանի այս երկու բանաստեղծությունների շուրջ։