10.10.2019

Տեքստ, տեքստի բաղադրիչները։ Տեղեկության շարադրանքի մատչելիությունը, ընթերցանության համար հարմար, անխոչընդոտ լինելը։

Առաջադրանք

  • Տրված պարբերությունները դասավորիր այնպես, որ տեքստը տրամաբանական լինի։
  1. Տիգրան Երկրորդի տերությունն ընդարձակվել էր առավելապես հարավից։ Արտաշատը, ինչպես նաև հինգ հարյուր հազար բնակիչ ունեցող Անտիոքը գտնվում էին նոր տերության հյուսիսային և հարավային մասերում և որպես մայրաքաղաք հարմար չէին։
  2. Այն շրջապատված է եղել քսանհինգ մետր բարձրություն ունեցող պաշտպանական հզոր պարիսպով, պալատը՝ լճերով ու զբոսայգիներով, ունեցել է միջնաբերդ և բազմաթիվ այլ կառույցներ։ Կարճ ժամանակում Տիգրանակերտը դառնում է Հայաստանի և Առաջավոր Ասիայի շքեղ, բազմամարդ ու հարուստ քաղաքներից մեկը։
  3. Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաքն էր Աղձնիք նահանգում։ Հայկական բանակի գլուխն անցած՝ Տիգրան Մեծը իրար հետևից հնազանդեցնում է հարևան մեծ ու փոքր թագավորությունները՝ Հայաստանի սահմանները հասցնելով Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Քուռ գետից մինչև Միջագետք։
  4. Մ.թ.ա. 70-ական թվականներին Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթ գետի հովտում, հիմնադրվում է նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Ըստ հույն պատմագիր Ապիանոսի՝ քաղաքը կառուցվում է Տիգրանի թագադրության վայրում։
  • Շարադրանք գրիր Երևանի՝ քո ամենասիրած վայրերի մասին՝ նշելով այդ վայրի պատմությունը։