11.08.2019

  1. Նախորդ դասին գրած շարադրանքների ընթերցում, քննարկում։
  2. «Ամերիկյան գրականություն» նախագծով Օ’Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» պատմվածքի ընթերցում.

Նախապատրաստում.

Կարմրամորթ,  ավազակ, փրկագին, երեցփոխ (պատգամավոր) բառերը ինչ սյուժե են հուշում։

Ընթերցանություն.

  1. Գնահատիր ընկերների ձեռնարկումը։
  2. Գտիր այն հատվածները, որտեղ գործարար ընկերները աստիճանաբար փոխում են պայմանը։
  3. Բնութագրիր Էսկվայր Էբենեզեր Դորսեթին։
  4. Պատմության վերնագիրը փոխիր հայկական մի առածով։
  5. Այդ առածը վերնագիր ունենալով վերլուծական շարադրանք գրիր պատմվածքի շուրջ։