11.21.2019

  1. Նախադասության գլխավոր անդամներ։ Բառակապակցություն,
  2. Բառերի կապակցման տեսակները. համաձայնություն, խնդրառություն, առդրություն։
  3. Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունը.
  • Եզակի, հոգնակիի դեպքում
  • Բազմակի ենթակայի դեպքում
  • Հավաքական գոյականով արտահայտված ենթակայի դեպքում
  • և՛…և՛… շաղկապներով միացած ենթակաների դեպքում
  • ո՛չ…. ո՛չ… շաղկապներով անջատված ենթակաների դեպքում
  • Անեզական գոյականների դեպքում։

Առաջադրանք

  1. Գտիր ստորոգյալները, որոշիր տեսակները 
  • Ամպրոպից հետո աշխարհը և դու հասկանալի եք լինում ավելի։
  • Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես։
  • Ջուրը տվեց հողին ծարավ, տիղմ ու փրփուր՝ ծովին ծարավ, այս էր ամբողջը։
  • Եվ մենք ավելի սիրով ենք իրար «բարի լույս» ասում։
  • Բանաստեղծություն գրելու պահին ամբողջ աշխարհը իմ տեղն ու տունն է։

2. Գտիր համաձայնության սխալները.

  • Ողջ ժողովուրդը պապանձված կանգնել էին Բուղայի մահացու սպառնալիքի առաջ։
  • Այս ամենը վկայում են, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել։
  • Զոհրակի զորքը սրընթաց անցան գետը և սկսվեց մարտը։
  • Բանե կա, որ եթե իմանաս, կզայրանաս։
  • Դրսում ցուրտ էր, և ոչ մի մարդ, ոչ մի կենդանի չէին երևում։
  • Պետական բոլոր մուծումները ձեռնարկության կողմից կատարվել է ժամանակից շուտ։
  • Այդ օրը պահարանից անհետացավ ամուսնու նվիրած մատանին, մի քանի ուրիշ զարդեր։
  • Պարզ դարձավ՝ ամբոխը չեն հավատում իրենց առաջնորդին։
  • Ե՛վ քույրը, որ նեղացլ էր իրենից, և՛ հայրը, որ ասես ոչինչ չէր նկտում, և՛ մայրը, որ հաշտության եզրեր էր փնտրում բոլորի միջև, այդ պահին նրա հոգին չէր մխիթարում։
  • Ո՛չ ստացած աշխատավարձը, ո՛չ հարազատներիապահովությունը, ո՛չ երեխաներին կրթության տալու լայն հեռանկարը չէին ստիպել նրան ստրկանալ։
  • Անդրադառնալով ռուս-ուկրաինական վեճին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատել են, որ պաշտոնական Մոսկվան քաղաքական ճնշում է գործադրում հարևանների վրա։

3. Տեսակետ գրիր ավանդական և ոչ ավանդական մտածողության մասին. նախ ընտրիր դրույթ, ապա հիմնավորիր քո դրույթը և այնպես արա, որ ոչ ոք հակառակվելու տեղ չունենա։