11.27.2019

  • Կարդա ամերիկյան գրականության շուրջ գրած շարադրանքդ։
  • «Ամերիկյան գրականություն» նախագծով կարդացածդ ստեղծագործությունների հեղինակների մասին հետաքրքիր տեղեկություններ գտիր համացանցում և հավաքիր դրանք քո բլոգում։
  • Կարդացածդ ստեղծագործություններից ամենահավանածդ հատվածներն առանձնացրու, փորձիր բարձրաձայն ներկայացնել ընկերներիդ։

Կարդում ենք արևմտահայերեն։

  • Ընտրիր ստորև բերված բանաստեղծների ստեղծագործություններից մեկը, սովորիր ճիշտ կարդալ։
  • Վերածիր ընտրածդ բանաստեղծությունն արևելահայերենի։
  • Քեզ անծանոթ բառերի նշանակությունը պարզիր և մտապահիր դրանք։
  • Հետազոտիր քո ընտրած բանաստեղծի կենսագրությունը։ Նախապատրաստվիր ցուցադրությամբ (պրեզենտացիայով) ներկայացնելու նրան և ընտրածդ բանաստեղծությունը։

Պետրոս Դուրյան. «Լճակ», «Տրտունջք»

Միսաք Մեծարենց. «Սիրերգ», «Վայրկեան», «Նավակներ», «Երազի օրեր», «Անանուն»

Դանիել Վարուժան. «Անդաստան», «Ձոն», «Ցորյանի ծովեր», «Հասուն արտ»։