11.26.2019

  1. Նախորդ դասի առաջադրանքների ստուգում։
  2. Ստորոգյալի զեղչում բարդ նախադասության մեջ։ Եթե կրկնվում է, նպատակահարմար է զեղչել.
  • Ամբողջությամբ՝ Բոլորը լսում են առաջնորդին, իսկ առաջնորդը՝ Աստծուն։
  • Մասամբ՝ Աշխատողը ջանք է թափում, տնօրենը՝ վաստակում (է
  • Բաղադրյալ ստորոգյալը զեղչվում է միայն մասամբ՝ Տղաներն ուժեղ են, աղջիկները՝ գեղեցիկ (են)։
  • Եթե զեղչվող ստորոգյալը ժխտական խոնարհման է, բութից հետո գրվում է ոչ, բնավ, երբեք և նման բառեր։

Զեղչված ստորոգյալի փոխարեն դրվում է բութ։ Եթե բարդ նախադասության բաղադրիչներն ունեն միևնույն ենթական, և չկա հակադրություն, բութը չի դրվում։ Օր.՝ Առավոտյան արթնանում եմ, հագնվում, գնում աշխատանքի։ 

Առաջադրանք

Կետադրեք նախադասությունները.

  1. Մութի մեջ կորավ սպիտակ եզը նրա հետևից իմ հոգնած ձին։
  2. Երեկ ամպ էր էսօր պարզ արև…
  3. Ամբողջ գերդաստանը պառկում էր խսիրի վրա ինչպես քարայրի գազանը չոր տերևների վրա։Ծնվում էին նախշեր, նռան ճյուղեր, տերևներ, տերևների մեջ երկու թև որ աղջկան թվում էր երկող թռչուն։
  4. Սարերից իջնող ջրերը արևամուտին վարարում են կեսգիշերին աղմկում խոր ձորերում։
  5. Բայց տրտմությունս հիմա այլ է կարոտս ուրիշ։
  6. Լսվեց խուլ գվվոց ինչպես հողմի շառաչը անտառում։
  7. Ինքը հովիվ էր կինը գյուղական աղջիկ։
  8. Աճում էր և վայրի հոնը երբեմն թուզը։
  9. Մենք սիրում էինք նրանց երգն ու զորախաղերը և ամենից շատ սրաշեղբթրերն ու նժույգները։
  10. Մեկին համ ու վայելք մեկին ցավ ու սուգ։
  11. Որն է այդ պտուղը որ դու գիտես ես ոչ։