12.05.2019

Բայի լրացումներ, խնդիրներ և պարագաներ։ Խնդիրների տեսակները. ուղիղ խնդիր՝ հայցական հոլովով դրված բառ, որ ուղղակի առարկան է։ Անուղղակի խնդիրներ՝ ըստ հոլովների.

Տրական՝ հանգման խնդր
Բացառական՝ անջատման, ներգործող, վերաբերության խնդիրներ
Գործիական՝ միջոցի, ներգործող խնդիրներ։
Մասին կապով՝ վերաբերության խնդիր։
Կողմից կապով՝ ներգործող խնդիր։
Միջոցով կտապով՝ միջոցի խնդիր։
Ընդդեմ, վրա, հետ, հանդեպ կապերով, նաև վրա, հետ կապերը՝ ստացական հոդով՝ հանգման խնդիր։

  • Ներգործող խնդրի լրացյալն անպայման կրավորական սեռի է։
  • Ստուգելու համար, թե որ խնդիրն է, կարելի  փոխել կապային համապատասխան կառույցով։

 

Առաջադրանք

  1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։
  2. Տեքստում գտիր անուղղակի խնդիրները, որոշիր՝ որ խնդիրն են։
  3. Գտիր գոյականի լրացումները, որոշիր՝ որ լրացումն են։
  4. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները, որոշիր՝ ինչ խոսքի մասով է արտահայտված ստորոգելին։

Տեքստ

Համերգը մոտենում էր վա-ճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ա-բարտավան ոճով՝ կարծես ա-համարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ող-երգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապի- նայում էր դերասանին։ Նրա մի այ-ը քարացավ, իսկ մյուսը ջղ-ին ցնցվում էր։ Մկանները ջղագ-գի- դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պո-թկար ակնակապի-ից։ Տանջա-ուկ մի ո-րագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հա-թեց ան-րեն ո-րագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայական դաշ-նը բռնած,՝ մարդիկ տեսան այդ դաշ-նը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքիքն ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշ-ն չտեսա։