09.06.2019

«Իմ կրթական հավակնությունները» նախագծով քննարկում-կլոր սեղանի նախապատրաստում. քննարկման թեմայի, բանախոսների ընտրություն։

Կարդում ենք գրաբար.

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:
Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունիս հրաման տուաւ:
Եկեղեցիս մի անձն եղաւ, համբոյրս յօդ լրման տուաւ:
Թշնամութիւնն հեռացաւ, սէրն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտօնեայք բարձեալ զձայն, տուք օրհնութիւն ի մի բերան,
միասնական Աստուածութեանն որում սրովբէքն են սրբաբան.

Առաջադրանքներ

  1. Բարձրաձայն կարդա տեքստը։
  2. Վերածիր տեքստը աշխարհաբարի։

Ընթերցանություն՝ lezu-naxnyac— էջ 24 (44)։

Վերաշարադրում աշխարհաբար։ Գրաբար տեքստի ձայնագրում։