02.10.2020

  1. Գոյականի լրացումներ (գոյականական անդամ և բայական անդամ)։ Գոյականի լրացումներ
  2. Լրացրու բաց թողած տառերը, գտիր ենթականերն ու ստորոգյալները, գոյականական անդամի լրացումները։ Որտեղ հարկավոր է, կետադրիր։

Տեքստ

Մի օր դղյակի դուռը բացվեց և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի սրարշավ նժույգի վրա ընտիր ասպազենով գո-որված։ Նրա հետևից երկաթյա նի-երը կնքեցին երկփե-կ դարպասը։ Պատանին վճիտ հայացքը շուրջը ձ-գլով խ-անեց նժույգը սլացավ երկնահու- լեռներով անդնդախոր ձորերով ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուր-նկալվեց վայելքի տաճարներում խմեց աստղափ-փու- գինին վայելեց խրախճանքներ ու խնջույքներ անհագուրդ ը-բոշխնեց գեղեցիկ պ-րուհիների և ծե-ծե-ող գեղուհիների սերը։
Այսպես հոսեց կյանքը ու երբ արծաթազ-ծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը վերադարձավ ու անապաստան ճա-փորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց սպասեց և բացող չեղավ։ Բախեց նա վերստին բայց ավաղ հավիտյան փակ էր դղյակի դուռը նրան ոչ ոք չէր սպասում։