10.07.2019

  1. Նախորդ դասի տեքստից դերանունների ուսումնասիրում։
  2. Բայ։ Դիմավոր և անդեմ բայեր։ Անդեմ բայերի տեսակները՝ անկախ դերբայներ և կախյալ՝ ձևակազմից դերբայներ։ Դրանց վերջավորությունները։
  3. Կրթահամալիրի 30-ամյակի առթիվ տնօրենի հետ ասուլիսի նխապատրաստում. հարցեր. խնդիրներ, առաջարկություններ։

Առաջադրանքներ

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  • Սմբատին, գլխարկը, սանդուղքով, վիճաբանությամբ, սայլապանները գոյականների հոլովն ու հոլովումը պարզիր։
  • Դուրս գրիր դերանունները (10 հատ), որոշիր տեսակը, եթե հոլովված են, նաև հոլովը։
  • Գտիր անկախ դերբայները (7 հատ), որոշիր՝ որ դերբայներն են։

Հասարակական ժողովասրահի սպասավորները Սմբատին տեսնելով միմ-նցից առաջ ընկան նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հա-ճաքարե ընդար-ակ սանդու-քով բարձրանալով Սմբատն անցավ մա-մա-ե սյուների արանքով և մտավ մի ընդար-ակ սրահ որտեղ մի խումբ զբաղված էր թ-թախաղով մի այլ խումբ  զրույցով ու վիճաբանությամբ։ Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում  միմ-նց ուսի խփում, լսվում էին զանազան անարգական դարձվա-քներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին մրգավաճառները հա-ուսը փոխած օսլայած օձի-ով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով։ Թավշյա բա-կաթոռներին ու բազմոցներին անփույ- ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքա-ց տերերի հղ-ացած որդիները։ Սմբատն արհամարհանք ու նույնիսկ նո-կանք զգաց դեպի այդ մարդիկ որոնք իրեն տեսնելով պատկառանքով հետ քաշվեցին ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։