10.14.2019

  1. Գոյականների և դերանունների վերլուծություն նախորդ դասի տեքստից։
  2. Դերբայների ձևակազմիչ տեսակները՝ անկատար, ապակատար, վաղակատար, ժխտական դերբայներ։ Անորոշ և ապակատար դերբայների համընկնումը պարզ բայերի դեպքում։ Անորոշ և վաղակատար դերբայների համընկնումները։ Դրանց տարբերությունները։ Դիմավոր ձևերի կազմումը այս ձևաբայներից։ Օժանդակ բայ։

Առաջադրանք

Գտիր դերբայները։ Նշիր այն նախադասությունները, որոնցում չկա անորոշ դերբայ։

  • Նա հիմա շտապում է ասեղնագործել հայոց կարմիր տառերը և ծոցը դրած՝ բարձրանալ Արարատ։
  • Թվում է, թե մի սոսկալի հրդեհ լափել է քաղաքը։
  • Եվ ահա հունական քառակուսի փաղնգը եկավ և տրորելով անցավ հայերի աշխարհը։
  • Խոնջացած պառկեց զմրուխտե խոտի գորգին՝ մի փոքր հանգստանալու։
  • Բազմիցս ասվել է, որ ծխելը վնասակար է առողջությանը։
  • Երկար վազելուց ուժասպառ եղած՝ մարզիկը նստեց վազքուղու վրա՝ չկարողանալով հասնել վերջնագծին։
  • Նրանք էին լինելու այդ սուրբ գործի առաջամարտիկները։
  • Միայն մի թիթեռնիկ երբեմն ճախրում էր՝ թռչելով լույսից ստվեր։
  • Պետք էր այդ մասին անհապաղ հայտնել սպարապետին։
  • Այդ մենք ենք գալու, որպեսզի փոխենք հինը, որ աշխարհին  տանք սեր ու խնդություն։
  • Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ։
  • Նա հավատարիմ էր մնացել իր ամենօրյա սովորությանը՝ թեյի ժամանակ թերթ կարդալուն։