10.17.2019

Բոլոր բայրեին հատուկ քերականական կարգեր

  1. Խոնարհում՝ ել, ալ։
  2. Սեռ՝ ներգործական, կրավորկան, չեզոք։
  3. Կազմություն՝ պարզ կամ ածանցավոր։
  4. Բայածանցներ՝ սոսկածանցներ, պատճառական ածանցներ, բազմապատկական ածանցներ, կրավորական ածանց։

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Դուրս գրիր բայերը, որոշիր՝ դիմավոր են թե անդեմ, որ խոնարհման են, որ սեռի են, կազմությամբ ինչպիսին են։

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը նա ուխտադրուժ էր արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը պարթևներից մի լավ ջարդ ստանալով զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է խուճապահար հասնում Հայաստան օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ  խորամանկ դիվանագետ հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին այլև ապաստան է տալիս ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային Արտավազդին տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։