10.21.2019

Նախորդ առաջադրանքի վերլուծություն

Դիմավոր բայեր։ Ամենանկատելի հատկանիշները՝ դեմք, թիվ, ժամանակ։

Անցյալ ժամնակի առանձնահատհկությունները, դրա արտահայտությունը օժանդակ բայի միջոցով։ Սահմանական եղանակ, ժամանակաձևերը։

Առաջադրանք

  1. Տեքստի բաղադրիչները դասավորիր տրամաբանական հաջորդականությամբ։
  2. Դուրս գրիր բայերը, որոշիր
  • դիմավոր է, թե անդեմ
  • Եթե դերբայ է, որ դերբայն է
  • Կազմությունը
  • Սեռը
  • Եթե դիմավոր է, դեմքը, թիվը, ժամանակը։
  1. Իսկ Պետերբուրգի բժիշկներին հաջողվել է հատուկ սարքի օգնությամբ հաստատագրել, որ բացի կշռի կորստից, մահվան պահին մարդկային մարմնից անջատվում է ինչ-որ ձվաձև բան։ Ճիշտ է, դեռ ոչ մեկին չի հաջողվել սեփական աչքերով տեսնել կամ ձեռքերով շոշափել մարդկային հոգին, բայց իմացության հնարավորություններն անսահման են, և առջևում դեռ բացահայտումներ են սպասվում։
  2. Մարդկային հոգու մասին բանական մարդը խորհել է հնուց՝ տևականն մի ժամանակ ոչինչ չիմանալով վերջինիս մասին, այսինքն՝ հստակ ոչինչ չի իմացել, և հոգին մի տեսակ վերացական, անիմանալի, անտեսանելի  և անկշռելի հասկացություն է եղել։
  3. Տարբեր ժողովուրդների հավատալիքներում ասվում է, որ մահվան պահին հոգին լքում է մարդու մարմինը։ «Եթե այդպես է, գուցե հնարավո՞ր է կշռել մարդու հոգին»,- խորհել են ամերիկյան գիտնականները։
  4. Ստեղծելով կշռող մի սարք, որը  կարող է հաշվիի առնել մեռնող մարմնի կշիռը կորցնելու հետ կապված հնարավոր բոլոր փոփոխությունները, նրանք բազում փոփոշություններ են կատարել։ Արդյունքներըը գերազանցել են բոլոր սպասելիքները։ Պարզվել է, որ հոգին կարող է կշռել 2.5-ից մինչև 6.5 գրամ։