Դիմավոր բայեր, Եղանակի քերականական կարգը։ Սահմանական եղանակ։ Սահմանական եղանակի ժամանակաձևերը։ Բաղադրյալ ժամանակաձևեր։
Առաջադրանքներ
- Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
- Գտիր սահմանական եղանակի բայերը, որոշիր ժամանակաձևը։
- Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։
- Գտիր մեկական ա ներքին, ու, վա հոլովումներին ենթարկվող գոյականներ։
- Կարմիրով գրված գոյականների հոլովները որոշիր։
- Գտիր դերանունները (5 հատ), որոշիր տեսակները։
Որոշել էինք շրջագայել հավա-ել ուշադրության արժանի հինավուր- ավանդությունները ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պար-ևող պատմական հուշար-անները ճարտարապետական կոթողները։
Շրջում էինք ձիերով հա-թահարում լեռնաշ-թաների հոգնություն պատճառող բնական խոչընդոտները անցնում անդնդախոր ձորերով։ Ձիրեին ազատ ար-ակելով նստում էինք բար-ունքների վրա ակնապի- նայում հազիվհազ նշմարվող օ-ագալար արահետներին դիտում բացատները որտեղ լուսնկա գիշերներին կ-տարներն էին խայտում արջերն էին մ-թմ-թում գնում իրենց որ-երը։ Ահա փոքրիկ լիճը ալիքների բեկբեկուն արփիափայլով աչքի պես վճիտ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր երբ գիշրը վրա էր հասնում ճանապար-ը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասա-սու- արձագանքներով։