11.14.2019

Անկանոն և պակասավոր բայեր՝ որոնք չունեն բոլոր ձևերը կամ կազմում է օրինաչափությունից շեղված ձևեր։

  1. Ժամանակակից արևելահայ գրական լեզվում կա խոնարհման ընդհանուր կանոններից շեղվող շուրջ 19 բայ` առնել, ասել, բանալ, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լալ, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել:
  2. Պակասավոր բայերն են՝ եմ (օժանդակ), կամ, գիտեմ, ունեմ, արժեմ, կարող եմ, ցանկալ, հուսալ, լվալ։

Առաջադրանք

  1. Տրված բանաստեղծությունից գտիր բայերը, որոշիր հատկանիշները (խոնարհում, սեռ, կազմություն, եղանակ, ժամանակ, ժամանակային ձև, դեմք, թիվ)
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր պակասավոր և անկանոն բայերը, որոշիր՝ պակասավոր են, թե անկանոն։

    Տաղ անձնական

    Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
    Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
    Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
    Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

    Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
    Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
    Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
    Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

    Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
    Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
    Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
    Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

    Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
    Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
    Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
    Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

    Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
    Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
    Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
    Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…