11.18.2019

Մակբայ։ Բայի հատկանիշ։
Ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մենմենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

Ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըսօրե, օրեցօր, օր օրի և այլն։

Տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

Չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Նաև այլ խոսքի մասի արժեք ունեցող մակբայներ՝

  • Գոյական՝ վաղը, այսօր, շուրջբոլորը
  • Ածական՝ արագ, դանդաղ, եռապատիկ, շատ, երկուստեք
  • Ածական, գոյական՝ հետիոտն, ուղիղ
  • Կապ՝ առաջ, դեմ, հետ, հետո։

Առաջադրանք

Տրված տեքստից գտիր մակբայները, որոշիր տեսակները.

Գետակի վրա
Թեքվել ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —
…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

1916, Ռոզոն
Ավ.Իսահակյան

Լրացրու բաց թողած տառերը, գտիր

  1. մակբայները, որոշիր տեսակները
  2. ածականները, որոշիր տեսակները
  3. բայերը, որոշիր հատկանիշները։

 

Արիասիրտ հալիձորցիները դույզն-ինչ չէին կասկածում, որ անմատչելի և կորնթար- ու բրգաձև լեռների միջև ծվարարծ իրենց արծվաբույնը անառիկ է ու անընկճելի։ Նրանք նախ-րոք հայթայթել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր. խոտի ու մացառի խր-եր, եռացրած ջրով կա-սաներ. ահռելի որ-աքարեր։ Զ-րուգիշեր չէին դադարում օրհասական գոտեմարտին ըստ արժանվույն նախապատրաստվելու ձեռնարկումները։ Հ-դս ցնդեցին անօրեն ու ա-բարտավան թշնամու՝ մեր խրոխտ ամրոցը ճրագալույ-ին անակնկալ հարձակումով գրավելու բոլոր ճի-երը։ Թշնամին անցավ հյու-իչ պաշարման արյունաքամ անելով Հալիձորը անառիկ արծվաբույնը։
Առյուծասիրտ Մխիթարը՝ այծենակա-ը ուսին, սևեռուն ու ակնդետ հայացքով հետևում էր ան-ուդար-ին։ Մտասույզ ու ինքնամփոփ նստած՝ նա ծրագրում էր որոգայթներ լարել՝ հակառակորդին հանկարծակիի բերելու նպատակով։ Նա կ-կտուր ինչ-որ բան մռլտաց, ապա ընդոստ շարժումով ոտքի կանգնեց,  կարգադրեց ճեպ-նթաց սուրհանդակ ու-արկել Տաթև՝ Բայանդուր իշխանի մոտ։ Նոր էր Բայանդուր իշխանը իր կտրի-ներով դուրս եկել Տաթևից, երբ  երևաց գուժկանն ու լուր բերեց, որ թուրքերը շարժվում են Արարատի կողմից։ Իշխանը որոշեց կտրել ասկյարների ճանապարհը՝ կասեցնելով նրանց առաջընթացը։

 

Այլընտրանք

Ուսումնասիրիր բիթ սերնդի ներկայացուցիչ ամերիկացի պոետների ստեղծագործությունները։ Մի հատված թարգմանիր։

Ջեկ Քերուակ, ուրիշներ (ընտրությամբ)