11.21.2019

Կապ.՝ դրվում է բառի վրա՝ նրան տալով հոլովական իմաստ։ Այդ բառի հետ դառնում է բայի լրացում։

  1. Նախադրություններ. դրվում են կապող բառից առաջ՝ առանց, դեպի, որպես մինչև, հանուն, ի հաշիվ և այլն։
  2. Հետադրություններ. դրվում են կապող բառից հետո՝ առթիվ, առընթեր, զատ, ի վար, ի վեր, հանդերձ հանդիման, մասին, միջև ներքո, մոտ վրա և այլն։
  3. Երկդրություններ. դրվում են կապող բառից և՛ առաջ, և՛ հետո՝ բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։
  4. Կապական բառեր. Կան գոյականներ, ածականներ, մակբայեր ու այլ բառեր որոնց այս կամ այն ձևը հաճախ օգտագործվում է որպես կապ՝ առաջ, առջև, չանցած, անունով, անունից, ընթացքում, ժամանակ, կից, կողմից, հակառակ, համեմատ հետևանքով, , մեկ, միջոցով, ներս ներքև նպատակով և այլն Կապական բառերը սովորաբար հետադրություններ են։ Նրանցից մի քնաիսը են միայն նախադրություններ, դրանք են՝ չնայած, բացառությամբ, սկսած և այլն։
  5. Կապերի՝ որոշակի հոլովների հետ գործածվելու հատկությունը կոչվում է կապի հոլովառություն.
  •  հետադրություններից շատերը գործածվում են սեռական հոլովի հետ և կապվող բառերի հետ դառնում են ստորոգյալի լրացում.
  • տրական հոլովի հետ գործածվում են մի քնաի նախադրություններ՝ առանց ըստ հանուն նայած չնայած հակառակ համաձայն.
  • հայցական հոլովի հետ գործածվում են առ, դեպի, ի, ի վար, մինչև, որպես  կապերը
  • բացառական հոլովի հետ՝ առաջ, բացի, դուրս, ի վեր, ի վար, վերև, հետո, հեռու, ներքև, ներս, անկախ.
  • գործիական հոլովի հետ՝ հանդերձ, մեկտեղ, մեկ հետադրությունները.

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Կարդա պատմվածքը։ Դուրս գրիր.

  1. Կապերը, որոշիր՝ հետադրություն են, թե նախադրություն, որ հոլովի բառի հետ են օգտագործվել.
  2. մակբայները, որոշիր տեսակները.
  3. գտիր սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակների մեկական բայ, որոշիր դրանց դեմքը, թիվը, ժամանակը, սեռը, կազմությունը։