10.01.2018

Լրացրու հարցաթերթը

  • Կարդա առակները բարձրաձայն, սովորիր ճիշտ կարդալ և պատրաստիր ձայնագրության։
  • Աշխարհաբար դարձրու առակները։
  • Օգտվելով առակների բառարաններից՝ գրաբար դարձրու հետևյալ նախադասությունները.
  1. Մի օր մի ծերունի գալիս է Աստծո մոտ։
  2. Նրան ընդառաջ եկավ առյուծը և հարցրեց, թե ինչի համար է կանչում Մահվանը։
  3. Ամենքը հավաքվեցին մանկանը տեսնելու և ուրախանալու։

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`
— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:
Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.
— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Բառարան
Ի տես եւ յուրախութիւն
— տեսնելու և ուրախանալու
գայ — գալիս է
ի մէջ բազմամբոխին — բազմամբոխի (հավաքվածների մեջ)
մեծահանդիսիւ — այստեղ` հանդիսականների ներկայությամբ
զառիւծն — առյուծին
ծնանիս — ծնում ես
պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց
ասէ — ասում է
ծնանիմ — ծնում եմ

ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ

Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զօանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.
— Զի տացես յուս զբեռն իմ:

 Բառարան
ի միում աւուրց — մի օր
ծեր ոմն — մի ծերունի, մի ծեր մարդ
հատեալ — կտրած, կտրելով
յանտառէ — անտառից
յուս — ուսին
բերէր — բերում էր
այլայստեղ` և
պարտասեալ — հոգնած, հոգնելով
զճանապարհայն — ճանապարհին
հարկեցաւ — հարկադրվեց, ստիպված եղավ
երկիրայստեղ` գետին
յերկիր — գետնին
յօգնութիւն — օգնության, օգնության համար, օգնելու
կարդալ — կանչել
զՄահ — Մահին
յանդիման եկն — դիմացից եկավ, ընդառաջ եկավ
եհարց — հարցրեց
ցնա — նրան
եթէայստեղ` թե
առ ի՞նչ — ինչի՞ համար
կոչէր — կանչում էր
զնա — նրան
յայնժամ — այդ ժամանակ
զահի հարեալ — ահաբեկված, ահաբեկվելով
պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց
տացես — տաս, կտաս, պիտի տաս, տալու ես

Նախագծային

Advertisements