11.20.2018

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
    Գարուն է մեկն այն անհամար գարուններից որ զար-արել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը աշխարհահ-չակ Սաադին։ Առավոտ վաղ զար-նեց նա իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին գարնան շնորհներով ու վարդերով պ-նված որ վաղորդ-նի նիրհն էր առնում պարուրված ճերմակաթ-ր
    շղա-շներով։ Նստեց ծա-կած հասմիկի թփի տակ Սպահանի գորգի վրա և դողդոջ-ն մատներով բռնեց վարդենու այդ գիշեր փ-ած բողբոջը մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թ-թ-ուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում որ բերել էր հեռավոր սոխակներից։
    Աշխարհը վետվետում է անվա-ճան ու սիրավառ ար-եցումով հիշեց Սաադին իր խոսքերը ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափ-ի- վարդերի մեջ թաղած։
  2. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.
    Առինքնել, գռփել, թովել, աղճատել, տարակուսել, կարապետ, քաջք, դշխո, երաշխիք, բաղձանք, առհավատչյա, անամոք, անձիրք, միալար, ապիկար, կարկառուն, անարգ, գայթել, բարձիթողի։
  3. Լրաքաղ արա օրվա լրատվականներից, մեկնաբանիր քո քաղած լուրը։
Advertisements