09.17.2018

Կարդում ենք գրաբար. 

  1. Հիշիր նախորդ դասին սովորած կանոնները և ճիշտ կարդա.

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Բառարան

յաղթեցեր — հաղթեցիր
հաւանեաց — հավանիր
անսա — հավատա
բանից — խոսքերի (ն)
աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր
զպատանիդ — այդ պատանուն
զի — թե, որովհետև, քանի որ, քանզի
վասն — մասին, պատճառով, համար
միոյ քինու — մի քենի
դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին
օրէն — օրենք, կարգ
զարմ — ցեղ, տոհմ, զավակ
զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից
բառնամ — վերցնել, տանել
բառնալ զկենդանութիւն — սպանել
ծառայեցուցանել — ծառայեցնել
ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում
թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն
ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ

2. Օգտվելով բառարանից՝ աշխարհաբարի վերածիր հատվածը։

3. Ըստ այս հատվածի բնութագրիր Սաթենիկին

4. Սովորիր վարժ կարդալ հատվածը, ձայնագրիր հատվածը, ձայնագրությունը տեղադրիր քո բլոգում։

Առաջադրանքը՝ ըստ Սուսան Մարկոսյանի Գրաբարի ձեռնարկի։

Advertisements