09.26.2018

  1. Զրույց պատժի մասին. Ինչ են հասկանում սովորողները՝ պատիժ ասելով։ Ինչպես են իրենց պատժում դասավանդողներն ու ծնողները տարբեր առիթներով։

2. Գրականություն

Կարդալ Խուլիո Կորտասարի «Ճաշից հետո» պատմվածքը։

  • Գտնել հատվածները, որտեղ երևում է, որ տղան գործում է իր կամքից անկախ՝ ստիպված։
  • Գտնել այն հատվածները, որտեղ երևում է, որ մեծերը տցայի նկատմամբ, տղայի տեսանկյունից, դաժան են։
  • Գտնել այն հատվածները, որտեղ երևում է, որ տղան վախենում է ծնողներից։
  • Գտնել այն հատվածները, որտեղ երևում է, որ վախից չէ, որ տղան ենթարկվում է ծնողներին։
  • Արդյոք դաժանությունը դաժանություն է ծնում. տեքսից հիմնավորումներ բերել։
  • Ի՞նչ է դաժանությունն ըստ քեզ, ինչ՝ ըստ բառարանների, ինչ՝ ըստ այս պատմվածքի։
  • Ինչի՞ մասին է այս պատմվածքը։ Էսսե գրել՝ «Ուզո՞ւմ ես, թե պարտավոր եմ» թեմայով (վերնագիրը կարող եք նաև փոխել, բայց թեման նույնը պիտի մնա)։

 

 

Advertisements