02.02.2017

Մայրենիի օրվա առթիվ առաջարկվող թեմաներ ուսումնասիրության համար

  • Ստուգաբանությունը՝ լեզուն խորապես հասկանալու և զգալու միջոց։
  • Լեզվաբանության մեջ բնականը և պայմանականը։
  • Բառիմաստի բացահայտումը բառակազմության ժամանակ։

Գոյականի  թիվը

  • Գտնել այն նախադասությունը, որտեղ գոյական չկա։

ա) Նա նկատեց, որ մեծ գրողի ասածները հիշում են բոլորը։
բ) Մտածում էր՝ ուր գնա, ում դիմի այդ խնդրով։
գ) Յուրաքանչյուր ոք կարող է կասկածել, բայց երբեք չհերքել ուրիշներին։
դ) Այսպիսով, փոքր առ փոքր ինձ հաջողվեց աղայի ուշադրությունը գրավել։

  • Կազմիր տրված գոյականների հոգնակին.
    դրամահատ, ստուգայց, նիզակակիր, հակաթույն, ջրաշիթ, անվայր, պատշար, աստղագետ, ատամնաշար, հարցաշար, խառնածին, լրտես, ժողովատեղ, գարեհաց, բայաձև, գազանյութ, եզրաշերտ, կցաթերթ, մարզատոն, նախրապահ, քարայր, սուզանավ, խրագիր, շոտհարք, ծանրաչափ, խռչափող, ծովախույզ, կավահանք, հեռախոս, ձայնատառ, հրաբուխ, ճահճաջուր, մակդիր, շամբահավ։
  • Ընդգծեք սխալ կազմված հոգնակի ձևերը, կողքն գրեք ճիշտ ձևը.
    խցանահաներ, կողմնացույցեր, մաքսատներ, վերջնագիրներ, հետախույզեր, գրաբերներ, հարացույցներ, կարմրահերներ, ըրապահներ, սպիեր, վիպագրեր, բաղաձայներ։

 

Հոլով և հոլովում

Գոյականի հոլովման տեսակները։ Ներքին և արտաքին հոլովումների տարբերությունները։ Արտաքին հոլովումներ. իմաստային տարբերակիչները։ Բացառություններ և զուգաձևություններ։ Այլաձև հոլովումներ.

  • Ընդգծիր ներքին հոլովման պատկանող բառերը.
    արյուն, դերանուն, հնչյուն, ատելություն, գինետուն, վերնատուն, բառատոն, կնքահայր, եռանկյուն, գարուն, քույր, մորեղբայր, մահ, ուսուցում, գերություն, հենասյուն, արարում, ադամաթուզ, ջրշուն։
  • Գտիր, թե տրված բառերից որը ո՛ր հոլովման է ենթարկվում.
    արյուն, տիկին, ամիս, հանգիստ, սուգ, օր, ձմեռ, գումարում, ծունկ, երբայր։