02.13.2017

Հոլով և հոլովում

  • Տեքստից գտնել գոյականները
  • Որոշել դրանց հոլովն ու հոլովումը։

Բերնար Վերբեր.
Միասին լինել
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Սուֆիստական փիլիսոփայության համաձայն երջանկության պարտադիր պայմաններից մեկը ընկերների կամ սիրած մարդկանց կողքին նստելու հնարավորությունն է։ Հարկավոր է միայն նստել ու ոչինչ չանել, ոչինչ չխոսել։ Նայել իրար կամ նույնիսկ չնայել էլ։ Բերկրանք ես ապրում նրանից, որ շրջապատված ես մարդկանցով, ում հետ քեզ լավ ես զգում։ Էլ ոչ մի բանով հարկ չկա քեզ զբաղեցնելու, լցնելու տարածությունը հնչյուններով։ Բավական է՝ լուռ զգաս, որ ընկերներդ ներկա են։

Ընտրել տրված տեքստերից մեկը, կարդալ, վելուծական գրել։

Վերլուծականին ներկայացվող պահանջները (խոսքի մշակույթ).

  • Նախաբան ունենալ՝ ներկայացնելով  հոդվածում արծարծած խնդիրը։
  • Բուն տեքստի մեջ արտահայտել.

ա) խադիրն ինչպե՞ս է ընդունում հեղինակը.
բ) ի՞նչ զգացմունքներ կամ մտքեր է ծնում հոդվածը.
գ) ի՞նչ լուծում է առաջարկում հեղինակը.
դ) ինչպե՞ս ես դու վերաբերվում հեղինակի առաջարկած լուծման տարբերակին.
ե) այսօր կա՞ այդպիսի խնդիր, հոդվածն արդիակա՞ն է.
զ) դու ի՞նչ լուծում կտայիր այդ խնդրին։

  • Անպայման վերջաբան՝ ամփոփում ունենալ, որտեղ կարտահայտվի քո վերաբերմունքն ընդհանրապես կարդացածդ հոդվածին, դրանում արծարծված խնդրին, կերաշխավորեի՞ր ուրիշներին՝ կարդալու այդ հոդվածը։

«Դառնացած ժողովուրդ»,  «Բարոյական օրենք»